ՊՆ-ում քննարկվել են սահմանամերձ գյուղերում արտադրամասեր ու դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները
ՀասարակությունՀՀ ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու, մատակարարների առաջարկները նկատի առնելու եւ բարձրաձայնած խնդիրները լուծելու նպատակով կայացել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցների հերթական հանդիպումը մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ։
ՊՆ-ից հայտնում են, որ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը եւ զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները եւ այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին:
Թեթեւ արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաեւ զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները: