Ռոուհանին ԱՄՆ-ից պահանջել Է ձեռնպահ մնալ Պարսից ծոցում թշնամական գործողություններից
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին ի պատասխան Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ կապված միջադեպի, Վաշինգտոնից պահանջել Է հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից՝ տարածաշրջանում միջազգային նավարկության անվտանգության պահպանման համար:
Հուլիսի 26-ին Իրանի նախագահի խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը:
«Եթե ամերիկացիները ցանկանում են, որ այս տարածաշրջանը լինի ավելի կայուն, իսկ հանգուցային ջրային ճանապարհներն՝ անվտանգ խաղաղության համար, նրանք պետեք Է դադարեցնեն այդ (թշնամական) գործողությունները»,- ասել Է նա:
Ռոուհանին ընդգծել Է, որ ԱՄՆ-ը 40 տարվա ընթացքում ճնշում Է գործադրել, բոյկոտել, սադրանքներ սարքել Իրանի նկատմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանի որոշ երկրների մոբիլիզացրել հանրապետության դեմ, բայց պարտություն Է կրել:
Հուլիսի 25-ին Պարսից ծոցի հյուսիսային մասի միջազգային ջրերում տեղի Է ունեցել միջադեպ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» զորախմբի պարեկային կատերի մասնակցությամբ: Իրանցի զինվորականների խոսքով՝ ամերիկյան մարտանավը երկու կրակոց Է արձակել օդ իրանական նավի կողմը՝ «սադրանքի եւ ահաբեկման նպատակով»:
ԱՄՆ-ում պնդում են, թե իրանական նավի անձնակամզը խախտել Է Ծովում բախումների նախազգուշացման միջազգային կանոնները, երբ հուլիսի 25-ին Պարսից ծոցում վտանգավոր մոտեցման Է գնացել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: