Ուկրաինացի պատգամավորը հայտնել է, որ Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից
ՄիջազգայինՈւկրաինական ռադայում հայտարարել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի՝ ուկրաինական քաղաքացիությունից զրկվելու մասին։
Ինչպես փոխանցում է РИА Новостиգործակալությունը, այդ մասին հայտնել է պատգամավոր Իգոր Մոսիյչուկը։
Ըստ Մոսիյչուկի՝ դա խոսում է այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սկսել է գիտակցել իր հին սխալները։
«Վրացական կրկեսի հյուրախաղերը մեր երկրում ակնհայտորեն երկար ձգվեցին և սկսեցին լուրջ վտանգ ներկայացնել մեր պետության համար», - հայտարարել է պատգամավորը։