ԱՄՆ-ում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ զոհվել է
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների Յուտա նահանգում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային ղեկավարության ներկայացուցիչ Ալեն Քենիցերը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է թռնելուց կարճ ժամանակ անց: Դեպքի մանրամասները պարզվում են: