Ջավախքի Գանձա գյուղի բնակչին հայտնաբերել են ծառից կախված
ՀասարակությունՋավախքի Գանձա գյուղի 49-ամյա բնակիչը հուլիսի 26-ին ինքնասպանություն է գործել: Նրան հայտնաբերել են Սաղամո գյուղից դեպի Գանձա տանող ճանապարհին գտնվող անտառում՝ ծառից կախված: 49-ամյա տղամարդն ամուսնացած էր, ունի տղա եւ աղջիկ, որը վերջերս էր ամուսնացել:
Դեպքի հանգամանքները պարզվում են: