Պորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
ՄիջազգայինՊորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ, հաղորդում է AFP-ն։
Ամենամեծ հրդեհը բռնկվել է Սերտայում՝ Կաշտելու Բրանկո շրջանում, որտեղ հրշեջները փորձում են հանգցնել կրակը։ Հրդեհները Պորտուգալիայում բռնկվել են կիրակի։ Երկրի իշխանությունները շուրջ 10 գյուղ են տարհանել։
Մակաո քաղաքից 30 կմ հարավ եւս մեկ հրդեհ է բռնկվել։ «Մենք չենք վերահսկում կրակը, որն առաջ է շարժվում չորս կամ հինգ ճակատով»,- ավելի վաղ ասել է քաղաքապետ Վասկո Էստրելանը։
Նախօրեին ձերբակալվել է 50-ամյա տնային տնտեսուհի, որին կասկածում են Կաշտելու Բրանկոյում հրդեհի պատճառ դառնալու մեջ։