«Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 28-ին
ՀասարակությունՀարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 28-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի «Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Շախմատային Երևան» բակային առաջնությանը: