Սննդատեսակներ, որոնք կարող են կանխել շաքարային դիաբետը
LifestyleՇաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է համարվում, որի դեպքում արյան մեջ բարձրանում է շաքարի պարունակությունը: Շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող են լինել ժառանգականությունը, անառողջ սննդակարգը, ճարպոտ սնունդը, շաքարի չարաշահումը, գիրությունը, ֆիզիկական պասիվությունը, բարձր զարկերակային ճնշումը:
Գոյություն ունեն մի շարք սննդամթերքներ, որոնք կարող են կանխել շաքարային դիաբետի առաջացումը:
Դարչին- Դարչինը հայտնի է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման հատկությամբ: Փորձը կատարվել է ավելորդ քաշ ունեցող 22 կամավորի հետ, որոնց բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին, իրենց ամենօրյա սննդակարգի հետ միասին, օրական երկու անգամ այլ դեղամիջոց են տվել, իսկ մյուս խմբին՝ դարչինի հաբ: Վեց շաբաթ անց երկրորդ խմբի մոտ արյան մեջ շաքարի մակարդակի զգալի անկում է նկատվել:
Սուրճ- Սուրճը ոչ միայն թարմացնող ըմպելիք է, այլև կարող է պաշտպանել շաքարախտից։ Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեինի սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն։
Սև դառը շոկոլադ- Համարվում է, որ սև շոկոլադի հաճախակի օգտագործումը կարող է օգնել շաքարախտի դեմ պայքարի ժամանակ, քանի որ այն բարձրացնում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունը։
Ընկուզեղեն- Պնդուկիը և ընկուզեղենի այլ տեսակները մեզ կպաշտպանեն թե՛ շաքարախտից և թե՛ սրտանոթային հիվանդություններից։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: