Լապշինն Իսրայել արտահանձնվելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն
ՄիջազգայինԱդրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
«Նա ցանկություն է հայտնել ազատազրկումը կրել Իսրայելում: Այդ կապակցությամբ նա դիմում է գրել և ներկայացրել մեկուսարանի պետին, ով էլ այդ դիմումը կներկայացնի արդարադատության նախարարություն»,- ասել է Չերնինը: