Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Ֆրեսկո» փառատոնը կօգնի հայկական արժեքները ճիշտ գնահատելուն ու ֆիլմարտադրության զարգացմանը

Interview

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնն օգոստոսի 25-ից կմեկնարկի արդեն չորրորդ անգամ: Փառատոնի շրջանակում ինչպես կինոդահլիճներում, այնպես էլ` բացօթյա տարածքներում կցուցադրվեն էկոլոգիական աղետները, բռնությունը ժխտող և մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն քարոզող կինոնկարներ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանի հետ:

-Ո՞րն է փառատոնի առանձնահատկությունը, արդյո՞ք միայն հոգևոր խորհուրդը:

-Փառատոնն ունի մի շարք առանձնահատկություններ, առաջինը՝ հոգևոր խորհուրդը: Սակայն հաճախ մարդիկ հոգևոր ասելով հասկանում են միայն եկեղեցական: Իրականում փառատոնի հոգևոր խորհուրդն ավելի լայն իմաստ ունի՝ մարդասիրական արժեքներ, հանդուրժողականություն, բարոյական դաստիարակություն, էկոդաստիարակություն: Փառատոնը բարձրացնում է մի շարք խնդիրներ՝ միգրացիայի, գենդերային անհավասարություն: Այլ փառատոնների նկատմամբ առանձնահատկությունը նաև այն է, որ փառատոնն անցնելու է բազմաթիվ քննարկումների միջոցով: Առանձնահատկություն է նաև փառատոնի վրանային ճամբարը՝ միջոցառումները կինոթատրոններից ու համերգային դահլիճներից դուրս են գալու փողոց ու մտնելու են մարդկանց մեջ: Մենք որոշեցինք ժամանակակից արվեստի միջոցով առանց պարտադրանքի փորձում ենք օգնել երիտասարդներին ճանաչել մեր ազգային արժեքները:

-Ինչո՞ւ է փառատոնի խորհրդանիշը ձուկ:

-Ձուկը քրիստոնեության խորհրդանիշն է: Քանի որ մենք՝ հայերս քրիստոնյա ենք, որոշեցինք քրիստոնեության խորհրդանիշն էլ ընտրել:  

-Փառատոնի մասնակցության համար ի՞նչ չափանիշներ են անհրաժեշտ, կա՞ն սահմանափակումներ:

-Մենք համագործակցում ենք Հայ առաքելական եկեղեցու հետ, սակայն խտրականություն չկա նույնիսկ կրոնական պատկանելության առումով: Փառատոնին մասնակցում են տարբեր կրոնների մարդիկ: Կարող են մասնակցել ցանկացած ֆիլմով՝ լիամետրաժ, կարճամետրաժ, գեղարվեստական, որոնք քարոզում են հույս, հավատ, խաղաղություն և սեր:  Ընտանեկան ֆիլմերում չեն կարող լինել բռնության տեսարաններ:

-Փառատոնն անցկացվելու է ոչ միայն Երևանի, այլ նաև մարզերի պատմամշակութային վայրերում, արդյո՞ք բոլոր մարզերն են ընդգրկված:

- Այս տարի ցուցադրություններ են լինելու Լոռու մարզում՝ Հաղպատում, Սանահինում, Ախթալայում: Այնտեղ լինելու են նաև վարպետության միջազգային դասեր, համերգներ, քննարկումներ: Ամեն տարի փորձում ենք անցկացնել նոր վայրերում:

 -Մասնակից երկրների աշխարհագրությունն այս տարի ընդլայնվե՞լ է:

-Կարելի է ասել, որ գրեթե նույն քանակն է պահպանվել: Մասնակցում են 25 երկիր՝ 42 նոր կինոժապավենով: Մեզ համար թիվն էական չէ, կարևոր է ֆիլմերի որակը: 45 ֆիլմից 28-ը մրցութային են, մնացածը՝ արտամրցութային: Մրցութային ֆիլմերի համար կան չափանիշներ՝ պետք է նկարահանված լինեն 2008 թվականից ոչ վաղ:

-Ի՞նչ նախաձեռնություններ, հատուկ ծրագրեր կան փառատոնի շրջանակներում:

-Փառատոնի շրջանակներում անցկացվելու են համերգներ, վարպետության դասեր, քննարկումներ: Վարպետության դասեր կանցկացնեն իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն: Նրանք ընտրվել են՝ հաշվի առնելով այն, որ լավ մասնագետներ են և իրենց գործունեությամբ և ապրելակերպով կարող են օրինակ ծառայել: Դ. Բրիկմանը հայտնի է նաև որպես հաղորդավար, և փառատոնի շրջանակում հանդիսատեսի հետ միասին հարցազրույց անցկացնի Ջիվան Գասպարյանի հետ: Նա 2014-ին ևս մասնակցել էր փառատոնին և սիրահարվել Հայաստանին: Եվ այս տարի Կարապի լճի տարածքում պետք է ցուցադրի «Հայի աչքեր խորագրով ֆոտոշարքը, որի ընթացքում կնվագի նաև Ջիվան Գասպարյանը:  Վավերագրական ֆիլմերի մասնագետներ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա)  ևս կանցկացնեն վարպետության դասեր: Օդրի Էմերսոնը նաև վարպետության դաս կանցկացնի սոցիալական ֆիլմերի վերաբերյալ: Կհրավիրվեն նաև ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներ, որոնց կպատմի, թե վավերական ֆիլմերի միջոցով ինչպես կարող են փոփոխություն իրականացնել իրենց համայնքում:

 Այցելելու ենք նաև Աբովյանի քրեակատարողական հիմնարկ: Այնտեղ կլինեն ցուցադրություններ, ֆիլմերի դիտումներ:

Այս տարի ունենք նաև «Հետադարձ հայացք» խորագրով հատուկ ծրագիր՝ նվիրված կինովավերագրող Արա Վահունուն: Ցուցադրվելու և քննարկվելու են նրա ֆիլմերը: Մենք անպայման ցանկացանք անդրադառնալ այդ ֆիլմերին՝ որպես հայ ֆիլմի հեղափոխական գործեր: Դրանք նաև ներկայացնում ենք մեր ազգային արժեքները: Լինելու է նաև Արա Վանունու հատուկ մրցանակ:

-Հուշանվերները կրկին Խարբերդի մանկատան սանե՞րն են պատրաստելու:

-Այո, ամեն տարի մեր կամավորները պատրաստում են հուշանվերներ, որոնք զբոսաշրջիկները տանում են որպես հուշ: Անցյալ տարի դրանց վրա պատկերված է եղել Ներսես Շնորհալու աղոթքը: Այս տարի պատրաստելու ենք Ջուղայի խաչքարերը: Դա ևս մի ակցիա է, որով ուզում ենք հիշեցնել և ուշադրություն սևեռել Ջուղայի խաչքարերի նկատմամբ կատարվածի վրա:

-Փառատոնի անցկացումն ի՞նչ կտա Հայաստանին:

- «Ֆրեսկո»-ն սոցիալական փառատոն է: Այն ստեղծվել է մի գաղափարի շուրջ համախմբվել ցանկացողների շնորհիվ: Մենք ցանկացանք հետ նայել մեր արժեքներին և դրանք արժևորել: Հայաստանն ունի պատմամշակութային շատ արժեքներ՝ որմնանկարներ, խաչքարեր, որոնք կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը , ինչպես նաև ֆիլմարտադրությանը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia