Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը


Գերտերություններից բացի ոչ մի երկիր չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը. Շարմազանով

Հարցազրույց

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ աշխարհում ոչ մի երկիր, բացի գերտերություններից, միայնակ չի կարող լիարժեք լուծել իր պաշտպանության և անվտանգության խնդիրները: 

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է իր այն հայտարարության վերաբերյալ քննադատություններին, թե Հայաստանը չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և պետք է որևէ ռազմական բլոկի անդամակցի:

 «Ես համոզված եմ, որ մեր հասարակության գիտակից հատվածն էլ է այդ կարծիքին, որ Հայաստանը չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Ինձ հայտնի չէ մի երկիր, բացի գերտերություններից, որը կարող է միայնակ լիարժեք լուծել այդ խնդիրները:

Ես այդ սիրելի քննադատներին հարց եմ տալիս՝ Լեհաստանը, Չեխիան, Մերձբալթյան երկրները, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան առանց ՆԱՏՕ-ի աջակցության կարո՞ղ են միայնակ լիարժեք իրականացնել իրենց պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Իհարկե, չեն կարող:

Հայաստանն էլ ընտրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, և անցած տարիները ցույց են տվել, որ Հայաստանի ընտրությունն արդարացված է, քանի որ մենք մեր սպառազինությունը ձեռք ենք բերում հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց Շարմազանովը:

Նա իրեն քննադատողներին հարց է ուղղում՝ եթե Հայաստանը միայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, այդ դեպքում արդեն 25 տարի ի՞նչ է անում ռուսական ռազմաբազան Հայաստանում: 

«Այդ ռազմաբազան հենց այնպես ֆասադի համար չենք բերել Հայաստանում դրել: Եթե նրանք կարծում են, որ Հայաստանը միայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, ապա կարծում են, որ Հայաստանի բոլոր իշխանությունները երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մոլորության մեջ ե՞ն եղել: Ես ևս մեկ հարց եմ ուղղում այդ քննադատներին՝ այդ «Իսկանդերը», «Իգլա»-ները, «Սմերչ»-երը, տանկերը և մնացած ժամանակակից զենքն ու զինամթերքը ո՞վ է տալիս Հայաստանին:

Կատարյալ անգրագիտություն և շանտաժի քաղաքականություն եմ համարում ասելը, թե Հայաստանը կարող է միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Նման անհեթեթ գնահատականները զարհուրելի են և ծիծաղելի: Իմ հայտարարությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի ռազմական դոկտրինի վրա:

Նրանք, ովքեր հակառակ կարծիքն են պնդում, դեմ են արտահայտվում մեր ռազմական դոկտրինին: Եվ ես հարց եմ տալիս քննադատներին՝ նրանք այդպես կխոսեի՞ն, եթե Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ լիներ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն անդրադարձավ նաև հնչող տեսակետներին, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ, այլ ընդամենը Ռուսաստանը Թուրքիայի միջոցով շանտաժի է ենթարկում Հայաստանին: «Ես չգիտեմ, թե ով ինչպես է մտածում, բայց ես պնդում եմ, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար: Եթե Թուրքիային սպառնալիք չեն համարում, թող գնային և բռնեին ձեռքը, երբ այդ երկիրն արդեն 40 տարի օկուպացրել է Եվրոպական Միության անդամ երկիր Կիպրոսի տարածքները: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Եվրոպական Միության անդամ  Կիպրոսը և Հունաստանը չեն կարողանում միայնակ լուծել իրենց անվտանգության հարցերը և պաշտպանությունը:

Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից