Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Արցախի խորհրդարանն ընդունեց 2018թ.-ի պետական բյուջեն. 6-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք

Economics

Արցախի Ազգային ժողովը դեկտեմբերի 21-ին գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է ԱՀ կառավարությունը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև  գործնական ու վստահելի համագործակցության իրողությունը՝ որպես սահմանադրական մշակույթի շարունակական ձևավորման վկայություն:

Նստաշրջանի օրակարգը համալրելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է դեկտեմբերի 14-ին ընդմիջված՝ Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96 մլրդ 428 մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110 մլն դրամ:

Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն»,  «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում պետական նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներում հնչած՝ միջպետական վարկին, պետական ապարատի օպտիմալացմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, կապիտալ շինարարության ծրագրերին վերաբերող մտահոգություններին:

Խորհրդարանը նախ քվեարկել և ընդունել է  բյուջեի կազմում ներկայացված «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» և «Հարկերի մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթները, այնուհետև՝ 28 կող, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի շուրջ համատեղ աշխատանքի համար, նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ներառվել պետական բյուջեում, տարվա ընթացքում կարժանանան ԱՀ կառավարության ուշադրությանը:

Կարճատև ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակել է օրենսդրական աշխատանքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի քննարկումը  նախորդ նիստին իր նախաձեռնությամբ հետաձգվել էր՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու նպատակով:

Հաջորդիվ նախարար Դանիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, առաջարկել է այն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

Վերոնշյալ բոլոր օրինագծերն արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Անդրադառնալով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու օրակարգային հարցին՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում: Մեջբերելով ԱԺ կանոնակարգի 124-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետը և 5-րդ մասը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այդ պաշտոնի համար խմբակցությունների կողմից կարող է առաջադրվել նոր թեկնածու:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նույն խմբակցության պատգամավոր Արարատ Օհանջանյանին: Կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով (30 կողմ և 0 դեմ) ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Արարատ Օհանջանյանին սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու մասին:

Լիագումար նիստի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից խորհրդարանն անդրադարձել է դատավորների նշանակմանը: ԱՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի և ԱԺ կանոնակարգ օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ազգային ժողովին են ներկայացվել Նորայր Առաքելյանի և Լուսինե Աղաբեկյանի թեկնածությունները՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների պաշտոնների համար:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքով ընդունված ԱԺ որոշման համաձայն՝ Նորայր Առաքելյանը (27 կողմ, 3 դեմ) և Լուսինե Աղաբեկյանը (30 կողմ, 0 դեմ) նշանակվել են դատավորներ և երդման արարողությունից հետո՝ ստանձնել պաշտոնը:

Շարունակելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ այն նպատակ ունի մինչև տեղական ինքնակառավարման բնագավառում Սահմանադրությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, կարգավորել ՏԻՄ բնականոն գործունեությունը:

Ներկայացնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  և  լրացումներ կատարելու մասին և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծի փաթեթը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վիճակախաղերի տոմսերի  հաշվետվությունների և հրապարակումների էլեկտրոնային համակարգի ներդրման նախադրյալներ, ինչպես նաև նվազեցնել հաստատագրված վճարների չափը՝ ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Նոր Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հիմնավորմամբ նախարար Մարտիրոսյանի կողմից ԱԺ-ին է ներկայացվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովն ընդունել է նաև նշված բոլոր օրենքները:

Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նիստի աշխատանքները, առանձնացրել է 6-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի կարևոր իրադարձություններն ու ձեռքբերումները և նշել, որ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք: Աշոտ Ղուլյանը պատգամավորներին և խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել գալիք ամանորյա տոների կապակցությամբ:  

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal