Yerevan, 18.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


5 բան, որ պետք է իմանալ հյուգգեի` երջանիկ լինելու արվեստի մասին

Lifestyle

Շարունակությունը այստեղ` Lraber.info

Հյուգգեն դանիական բառ է, որը նշանակում է կյանքի հաճույքները և պահը վայելելու կարողության ունակություն: Սա հասկացություն է, որը նշանակում է հատուկ զգացողություններ, մթնոլորտ, երջանկություն:

Իսկ ինչո՞ւ են երջանկությունը հետազոտում հենց դանիացիները:

Դանիան գլխավորում է աշխարհի ամենաբարեհաջող ու բարեկեցիկ երկրների ցանկը: Բազմաթիվ սոցհարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ դանիացիներն իսկապես կարող են համարվել Եվրոպայի ամենաերջանիկ մարդիկ: Այդ պատճառով էլ  աստիճանաբար ավելի ու ավելի են շատանում հյուգգեի ֆենոմենի գաղտնիքը պարզել ցանկացողները:

Դանիայում կան հատուկ հյուգգե-տուրեր՝ այգիներով, սրճարաններով, հրապարակներով և փողոցներով, ուր կարող ես ինքդ քեզ երջանիկ զգալ: Շատ երկրներում հայտնվում են հյուգգեի ոճով սրճարաններ և խանութներ, իսկ բրիտանական քոլեջներից մեկում նույնիսկ դասավանդում են դանիական հյուգգեի դասընթաց: Հյուգգեն մթնոլորտի և զգացողությունների մեջ է, տան, մտերիմ մարդկանց հետ շփման, հանգստության և առանց ցնցումների կյանքի մեջ, երբ մենք մեզ կարող ենք պաշտպանված զգալ և թուլանալ: Ինչպես նշեցինք, հյուգգեն կյանքի հաճույքները և պահը վայելելու կարողության ունակությունն է: Ընդ որում, այդ դեպքում Ձեր բյուջեն կարող է և շատ համեստ լինել և անգամ պետք է համեստ լինի: Այստեղ հակառակ կապ կա: Որքան շատ է փայլն ու շքեղությունը, այնքան քիչ է հյուգգեն:

  • Հյուգգեի համը: Ծանոթ, դուրեկան, հանգստացնող: Եթե թեյ է, ապա՝ մեղրով, եթե թխվածքաբլիթ` համեղ գլազուրով, եթե ռագու՝ ապա գինու կամ որևէ սիրելի համեմունքի հավելմամբ:
  • Հյուգգեի ձայնը: Այրվող գերանների ճարճատյունը, միայն լռության մեջ լսվող աղմուկը, անձրևի կաթիլների թակոցը լուսամուտագոգին, քամու ձայնը պատուհանից այն կողմ, տերևների շրշյունը, փայտե հատակի ճռռոցը, ցանկացած ձայն, որը Դուք լսում եք` գտնվելով ապահով ու անվտանգ վայրում:
  • Հյուգգեի բույրը: Այն, որը քեզ անցյալ է տանում, ուր Ձեզ համար շատ լավ էր, անվտանգ ու հարմարավետ: Դա յասամանի, վանիլային թխվածքների, փայտե կահույքի, ամանորյա եղևնու ու մայրիկի օծանելիքի բույրն է:
  • Հյուգգեի հպումը: Փափուկ մորթուն հպվելիս առաջացած, տաք կերամիկական բաժակից եկող, հին փայտե սեղանին հպվելիս ապրվող հաճելի զգացողություններն են:
  • Հյուգգեն տեսնելը: Նայել մուգ բնական գույներին, հետևել բնության դանդաղ երևույթներին, օրինակ՝ կրակի պարող լեզուներին, թափվող ձյան փաթիլներին, պատուհանի ապակու վրայով սահող անձրևի կաթիլներին:

Ինչպե՞ս, այնուամենայնիվ, երջանիկ լինել:

Վառեք մոմերը և անջատեք լույսը:

Հյուգգեի բոլոր բաղադրատոմսերի կարևոր բաղկացուցիչը վառվող մոմերն են: Իզուր չէ, որ դանիերենից  թարգմանաբար ողջ հաճույքը փչացնողն այն մարդն է, ով փչում, հանգցնում է մոմերը: Դանիացիների կարծիքով, արագ հյուգգե ստեղծելու համար բավական է վառել մի քանի մոմ: Հաճելի լուսավորություն ստեղծելու ևս մեկ եղանակ կա: Տարվա կեսը Դանիայում անձրևում է: Հարմարավետության և ջերմության զգացողություն ստեղծելու համար երկրի բնակիչները տան կահավորանքի մեջ մեծ տեղ են հատկացնում լույսի կղզյակներին:

Hyggekrog -ը խոհանոցի կամ հյուրասենյակի այն վայրն է, ուր կարելի է լավ ժամանակ անցկացնել: Այդպիսի վայր կա դանիացիների մեծամասնության տներում: Որոշ ռիելթորներ նույնիսկ դա որպես առավելություն են դիտարկում բնակարան վաճառելիս:

Այդպիսի վայր ստեղծելու համար կատարյալ տարբերակ է լայն լուսամուտագոգը, ուր կարելի է դնել շատ փափուկ խաղալիքներ և ծածկոցներ: Այստեղ կարելի է երեկոները համեղ թեյ խմել, հետևել ընկնող փաթիլներին, գիրք կարդալ:

Հանդիպեք ընկերների հետ:

Դանիական ձևով երջանկության բաղադրատոմսը շատ պարզ է: Պետք է աշխատել պահպանել աշխատանքի և անձնական կյանքի միջև առողջ հավասրակշռությունը: Այլ մարդկանց հետ անցկացրած ժամանակը հյուգգեի կարևոր մասն է: Դանիացիների 78%-ը շաբաթը գոնե մեկ անգամ հանդիպում է ընկերների, ընտանիքի կամ կոլեգաների հետ աշխատանքից դուրս: Ընկերների հետ հանդիպումները լցված են փոխադարձ հանգստությամբ և հոգատարությամբ: Դա իրավահավասարության թագավորություն է: Ոչ ոք իր վրա հատուկ ուշադրություն չի բևեռում, չի ձգտում լինել գլխավորը: Հյուրերը տանտիրոջն օգնում են կերակուր պատրաստել, սեղան գցել, իսկ հետո՝ տունը կարգի բերել:

Այսպիսի անբռնազբոսիկ մթնոլորտում կարելի է ամբողջությամբ թուլանալ: Ավելի մտերմիկ միջավայրի համար կարելի է ունենալ ընդհանուր հիշողություններ ու ավանդույթներ, որոնք միավորում են մարդկանց: Օրինակ, կարելի է ամեն ամսվա առաջին կիրակի օրը հավաքվել ու սեղանի խաղեր խաղալ, կամ ամռան առաջին օրը գնալ քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու:

Համեղ կերեք:

Հյուգգեն և խիստ սննդակարգն անհամատեղելի են: Պետք է ինքդ քեզ երես տաս, իսկ դրա համար երբեմն պետք է նահանջել առողջ ապրելակերպի սկզբունքներից: Քաղցրեղեն, սուրճ, տաք շոկոլադ, զեֆիրով խիտ կակաո, ջեմով թխվածք. Սա հյուգգեն է: Իսկ ահա կաղամբով աղցանը՝ այնքան էլ չէ: Ողջ էությունն արգելված պտղի քաղցրության մեջ է, բայց այն թանկ չպիտի լինի: Պոպ-կորնն ու քո ձեռքով պատրաստված ռագուն ավելի շատ հյուգգե են, քան ֆուա-գրան և թանկարժեք ռեստորանի ընթրիքը: Երջանկությունը գնել հնարավոր չէ, բայց կարելի է տորթ գնել, իսկ դա գրեթե նույնն է: Համենայն դեպս, այդպես է մտածում մեր ուղեղը: Բայց նկատի ունեցեք, որ չափազանց շատ ուտելն արդեն հյուգգե չէ:

Հյուգգե-ճաշատեսակների պատրաստումը գործընթացի ոչ արագ ընթանալուց հաճույք ստանալն է: Այն, ինչ պատրաստված է քո ձեռքերով, առավելի գնահատելի է: Ցանկության դեպքում կարելի է համատեղել հյուգգեի 2 բաղկացուցիչները և ընկերների համար խոհարարական ակումբ կազմակերպել: Դուք միասին եք ընտրում բաղադրատոմսը և որոշում եք, թե ով ինչ պետք է բերի: Ապա հաճելի զրույցի և կատակների շուրջ տեղի է ունենում և կերակրատեսակի համատեղ պատրաստումը, և այն վայելելը:

Հագեք թեթև ու հարմարավետ հագուստ, առանց կաղապարների և պարտադրանքի:

Դանիացիները ոճային, բայց հարմարավետ հագուստ կրելու տաղանդ ունեն: Եվ սա նույնպես հյուգգե է: Գնեք մեծ շարֆ, վերցրեք ծավալուն վերնահագուստ, անխնամ սանրվածք արեք, սովորեք բազմաշերտ հագնվել: Ինչպես դանիացիներն են ասում, վատ եղանակ չկա, կա ոչ պատշաճ հագուստ:

10 դանիացիներից 7-ը համարում է, որ հյուգգեն ամենից առաջ ի հայտ է գալիս տանը: Բայց դրա համար պետք է ստեղծել հարմարավետություն: Բացի մեկուսի անկյունից, հյուգգե են ստեղծում բուխարին, փայտե և վինտաժային առարկաները, ծածկոցներն ու բարձերը, ճենապակին և հախճապակին: Դանիացիները դժվար ժամանակների համար հյուգգե-օգնականի հավաքածու ունեն` մոմեր, մի քիչ որակյալ համեղ շոկոլադ, սիրելի թեյ, գիրք, ֆիլմ կամ սերիալ, ջեմ, մի զույգ տաք բրդյա գուլպա, սվիտեր, գեղեցիկ նոթատետր, հարմար ծածկոց, երաժշտություն, ֆոտոալբոմ, որը Դուք սիրում եք թերթել ժամանակ առ ժամանակ: Բացի վերոբերյալից, հյուգգե զգալու համար՝

  1. Սեղանի խաղեր խաղացեք
  2. Հրավիրեք ընկերներին և միասին լցրեք մառանը: Թող նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան բերի, մուրաբաներ կամ թթուներ: Հետո դրանք կուտեք միասին:
  3. Տանը սիրելի ֆիլմը կամ սերիալը դիտեք:
  4. Ընկերների հետ ժամանակ անցկացրեք խարույկի մոտ:
  5. Բաց երկնքի տակ, կինոթատրոնում ֆիլմ դիտեք:
  6. Փոխանակման երեկույթ կազմակերպեք: Երբ ընկերները բերում են այն, ինչ վաղուց չեն օգտագործում:
  7. Սահեք զառիթափից:
  8. Հեծանիվ վարեք:
  9. Քաղաքից դուրս պիկնիկ կազմակերպեք:
  10. Մուրաբա եփեք:

    աղբյուրը՝ 168.am
Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024