18-ամյա աղջիկը վրաերթի ենթարկվելուց հետո 20 տարի կոմայի մեջ էր․ հուզիչ պատմություն, թե ինչպես նա արթնացավ ու զանգեց ծնողներին
Lifestyle
Աղբյուրը` Lraber.info
Blognews.am-ը գրում է.
1984 թվականին 18-ամյա Սառա Սքանթլինի կյանքում նոր փուլ սկսվեց․ նա տեղափոխվեց Հաթչինսոնի համալսարան՝ ստանալու բարձրակարգ կրթություն։ Սակայն դասերն սկսելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Սառայի հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ․ նա վրաերթի ենթարկվեց։
Բժիշկներն ասում էին, որ Սառայի ուղեղն այնպես է վնասվել, որ նա էլ երբեք չի կարողանա գիտակցության գալ։ Նա կոմայի մեջ էր և միակ բանը, որ կարողանում էր ինքնուրույն անել, շնչելն էր։ Աղջկա ծնողները չէին կարողանում պատահածից հետո ուշքի գալ։
Անցան տարիներ, սակայն ոչ մի փոփոխություն։ Սառայի համար նրա ծնողները դայակ էին վարձել, ով հիվանդանոցում խնամում ու հսկում էր նրան։
20 տարի անց հանկարծ Սառայի մորը զանգեց նրա դայակը՝ ասելով, որ ինչ-որ մեկը նրան ուզում է ողջունել։ «Ալո, Սառան է»,-մորն ասաց դուստրը։ Քիչ անց խոսափողը վերցրեց հայրը, ում էլ Սառան ասաց․ «Բարև, պապ։ Ես սիրում եմ քեզ»։ Այսքան պարզ, սակայն անգին խոսքեր նրա ծնողների համար։
20 տարի կոմայի մեջ լինելուց հետո Սառան արթնացել էր, ինչը ոչ այլ ինչ էր, քան հրաշք։ Սակայն նրա մարմինն ամբողջովին արթնացած չէր․ նա դժվարությամբ էր կարողանում խոսել և շարժել վերջույթները։
Վերականգնողական տարբեր բուժումներ ստանալուց հետո Սառայի մոտ քիչ, թե շատ վերականգնվել էր խոսքը։ Նա արդեն կարողանում էր ընկերների ու ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել, զվարճանալ և այլն։
Ցավոք, բայց 2 տարի առաջ Սառան մահացավ, սակայն նրա ծնողները գոնե կարողացավ 20 տարի անց կրկին շփվել իրենց սիրելի դստեր հետ։ Սառայի դեպքը այն եզակի դեպքերից է, որ անգամ երկու տասնյակ տարիներ կոմայի մեջ լինելուց հետո հնարավոր է ուշքի գալ՝ հակառակ տարածված կարծիքի, որ կոմայի մեջ գտնվող մարդիկ այլևս երբեք դուրս չեն գալիս դրանից։