Բանակը պետության անկախության և պետականության պահպանման կարևորագույն գրավականն է.Վահե Էնֆիաջյան
ԲլոգՀայոց բանակի հետ են նույնացվում մեր հաղթանակները, ձեռքբերումները , հաջողություններն ու Հայոց նորագույն պատմության էջերի հաղթանակներից և ձեռքբերումներից կարևորագույնը ՝ Արցախյան հերոսամարտն ու Արցախի ազատագրումը: Բանակը պետության անկախության և պետականության պահպանման կարևորագույն գրավականն է: Հայոց բանակը կատարելագործվեց և կերտվեց հենց Արցախյան հերոսամարտի թեժ տարիներին և այսօր ապահով լինելու հետ մեկտեղ կարող ենք հպարտանալ, որ ունենք մարտունակ և հզոր բանակ: Այսօր մեր բանակի քաջարի զինվորների և սպայական կազմի նվիրյալ ծառայության շնորհիվ են մեր հայրենիքի սահմաններն ապահով և խաղաղ:
Հայրենիքը սկսվում է զինվորից։ Սահմանը սկսվում է զինվորով: Բանակը մեր հավատն է ու հպարտությունը, մեր գոյատևման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի ու լավատեսության առաջին երաշխիքը։
Շնորհավո՛ր տոնդ հայոց բանակ…