Այս աղջիկը 6 ամիս մազերը լվացել է առանց շամպունի՝ փոխարինելով այն հետևյալ լուծույթով... արդյունքն ապշեցուցիչ է...
Lifestyle«Որոշեցի փորձարկում կատարել. անհրաժեշտ էր մեկ ամիս մազերը լվանալ առանց շամպունի՝ օգտագործելով միայն հետևալ լուծույթը. խնձորի քացախ և սոդա: Մեկ ամիսն անցավ, սակայն ես չէի կարողանում կանգ առնել և շարունակում էի մազերս լվանալ այդ տարբերակով: Վեց ամիսն անցավ աննկատ:
Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
«Ընկերուհիս առաջարկեց կատարել հետևյալ փորձը, ես համաձայնվեցի: Անցել է արդեն վեց ամիս, սակայն ցանկություն չկա հրաժարվելու մազերը լվանալու այս տարբերակից, քանի որ մազերս ավելի առողջ տեսք ունեն, ավելի փափուկ են և հնազանդ, առաջացել է հաճելի փայլ: Նկատել եմ, որ հաճախակի լվանալու կարիք չկա. կարող եմ լվանալ հինգ օրը մեկ անգամ: Լվանալուց հետո, խոնավ մազերիս կոկոսի յուղ եմ քսում և մազերս հիանալի տեսք են ստանում: Այլևս կարիք չկա գնել շամպուն, բալզամ, մազերի խնամքի համար նախատեսված զանազան քսուկներ: Վեց ամսվա ընթացքում օգտագործել եմ մեկ տուփ սոդա, 0,5լ խնձորի քացախ:
Կարող եք փորձել մեկ երկու շաբաթ և համոզվել, որ արդյունքը հիասքանչ է:
Վերցնել 0,5լ.-անոց ապակե տարրա, լցնել երկու ճաշի գդալ սոդա: Տարրայի մեջ ջուր լցնել, որպիսի սոդան լուծվի: Լցրեք տարրայի պարունակությունը նախօրոք թրջված մազերին, տրորել: Այնուհետև երկու ճաշի գդալ խնձորի քացախը լուծել ջրի մեջ, լուծույթը լցնել մազերին, անմիջապես ջրով լվանալ»: