«Ծառուկյան» դաշինքի որոշումը վերակենդանացրել է մի շարք «հանգած» վերլուծաբանների
ԲլոգՍմբատ Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Այն, որ «Ծառուկյան» դաշինքի՝ Արմեն Սարգսյանին սատարելու որոշումը վերակենդանացնելու է որոշ մոռացված «վերլուծաբանների», պարզ էր ի սկզբանե։ Նմանների վարքը այնքան կանխատեսելի է, որ անգամ կարելի է օրվա հստակ ժամով գուշակել, թե ով կխոսի ու ինչից։ Նույնքան կանխատեսելի է նաև շատ լրատվամիջոցների վարքը, որոնց դեպքում հստակ կարելի է ասել, թե ում և ինչ առիթով են վերակենդանանցնելու։
Ուստի, ինչպես և կանխատեսել էինք, հանկարծ մոռացության խոքրից հայտնվել են այսպես կոչված վերլուծաբաններ Ստյոպա Սաֆարյանը և Արմեն Բադալյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը և հետագայում «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ հանգամանալից կերպով ներկայացրել էին, թե որն է Արմեն Սարգսյանին սատարելոեւ պատճառը, որ վերջինս խոստացել է պաշտոնավարելու ժամանակ նվազեցնել արտագաղթը, կրճատել աղքատությունը, ներգրավել ներդրումներ, ամեն կերպ աջակցել «Ծառուկյան» դաշինքի 15 կետերի իրականացմանը, այնուամենայնիվ այս «մարած աբլիգացիաները» կրկին առիթ էին գտել բարբաջելու համար։
Հասկանալի է, որ նմաննների համար որևէ կայքում հարցազրույց տալը վերակենդանալու, սեփական գոյության մասին հիշեցնելու միջոց է։ Բայց հասարակությունը արդեն իմունիտետ ունի նման «հաստիքային» վերլուծաբանների հանդեպ։ Նրանք այնքան կանխատեսելի են դարձել, որ նույնիսկ առանց հարցազրույցը կարդալու կարելի է ասել թե ինչի մասին են խոսել ու ինչ լույսի ներքո։ Ավելին, հենց այդ պատճառով նրանց վաղուց նույնիսկ չեն էլ կարդում։
Ստյոպա Սաֆարյանին և Արմեն Բադալյանին պետք է պարզապես հիշեցնել հայտնի խոսքը․ «շները հաչում են, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը», իսկ «Ծառուկյան» դաշինքը, ինչպես միշտ, ցանկացած որոշում շարունակում է կայացնել՝ ելնելով բացառապես հասարակության շահերից։