«Եթե Ալիևը հայտարարեց, որ Երևանն իրենցն է, ամենևին էլ պարտադիր չէր, որ մեր նախագահը ասեր՝ Բաքուն էլ մերն է»
ՔաղաքականՀայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ առաջին դեպքը չէ, որ խախտելով միջազգային պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը զինավարժություններ է անում: Orer.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց նա: «Հայաստանը կանխարգելիչ հարվածներ հասցրել է մի քանի անգամ, եթե որևէ մեկին թվում է, որ քաղաքական առումով Հայաստանը հետ է Ադրբեջանից, չարաչար սխալվում է»,-նշեց Իսագուլյանը: Հայաստանը,ըստ նրա, վարում է քաղաքականություն՝ ՀՀ-ի ու Արցախի շահերից ելնելով: «Ստատուս քվոն միակ ձևն է, որ պահպանում է կայունությունը մեր տարածաշրջանում:Եթե Ալիևը հայտարարեց, որ Երևանն իրենցն է, ամենևին էլ պարտադիր չէր, որ մեր նախագահը ասեր՝ Բաքուն էլ մերն է: Հայաստանը վերջին տարիներին ընդհանրապես հետ չի մնում»,-ընդգծեց բանախոսը: