Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք»


70-ամյա Ժորա պապիկը 15 տարի շարունակ կարմրախայտի մանրաձուկ է լցրել Որոտան գետը (ֆոտո)

Հասարակություն

70-ամյա Ժորա Համբարձումյանը տարիներ շարունակ կարմրախայտի մանրաձուկ է բաց թողել Որոտան գետը առանց որեւէ շահ ակնկալելու, հաղորդում է «Ekonews.am»-ը: 

Ժորա պապիկն արդեն 15 տարուց ավել է, ինչ անգնահատելի ներդրում ունի բնության վերականգնման գործում: Տան պայմաններում ստանալով կարմրախայտի մանրաձուկ, վերջինս այն ուղղակի բաց է թողնում գետ: Վերջերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանդիպում ունեցավ Ժորա Համբարձումյանի հետ, ում նաեւ բնապահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվեց շնորհակալագիր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կողմից: «Սկզբից մենք եղբորս հետ տանը ստանում էինք կարմրախայտի մանրաձուկ եւ տանում լցնում էինք Որոտան գետը, որովհետեւ գետը շատ էր տուժել՝ ձկնագողերը մի կողմից, անխնա օգտագործումը մյուս կողմից: Մենք որոշել էինք միասին Որոտան գետ ձուկ լցնել: Հետագայում, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը լսել էր, որ այսպիսի գործողություններ ենք կատարում: Եկան, տեսան, որ իրոք մենք տանը ստանում ենք մանրաձուկը, տանում լցնում Որոտան գետը: Դրանից հետո նոր ծրագիր առաջարկեցին, մենք էլ ներկայացրեցինք ու մեր ծրագիրը շահեց: Հիմա, արդեն տարեկան 15-20 հազար մանրաձուկ բաց ենք թողնում Որոտան գետը»,- պատմում է Ժորա պապիկը:

70-ամյա ձկնաբույծը մանրամասնորեն ներկայացրեց մանրաձուկ ստանալու իրենց տեխնոլոգիան. «Ձեռք ենք բերել մայրական կազմ, սեզոնը որ գալիս է, կթում ենք՝ ձկնկիթը ստանում ենք, արուներից էլ սերմնահեղուկը խառնում ենք համապատասխան տարրաների մեջ, հետո լցնում ենք իրանց ապարատների մեջ ու դնում ենք վաննա: 40-45 օր հետո դուրս է գալիս մանրաձուկը: Սկզբում այս ամենը մենք պատրաստել ենք տանը, իսկ հիմա Որոտանի ափին փոքր ձկնաբուծարան ենք սարքել, հենց տեղում ստանում ենք, մեծացնում ենք մինչեւ 5-6 գրամանոց ձուկ ենք դարձնում ու լցնում ենք գետը:  ՄԱԿ-ը սկզբից ֆինանսավորել է, որ ինկուբատոր սարքենք ու ձեռք բերենք համապատասխան սարքավորումներ, ջուրը տեղ հասցնենք: Մենք իշխան ձուկ էլ ենք աճացնում, վաճառում ենք, որպեսզի գոնե ծախսը կարողանանք հոգալ»:

Ժորա Համբարձումյանը մասնագիտությամբ մանկավարժ է, 40 տարի աշխարհագրություն եւ բնապահպանություն է դասավանդել: Ինչպես պնդում է Ժորա պապիկը, սերը բնության հանդեպ դեռ մանկուց է եղել, այն անցել է Որոտան գետի ափին: «Ճիշտն ասած, Որոտան գետից ես սկզբում շատ-շատ ձուկ եմ բռնել... հիմա էլ պարտքերս եմ վերադարձնում»,- կիսակատակ ասում է նա: «Պետք է անպայման Որոտան գետը ձկներով հարստացնել, որովհետեւ դա միայն ինձ չէ պետք, շատ շատերին է պետք... ոչ թե միայն սնունդի համար, այլ գեղեցկություն է: Մի հատ որ կարմրախայտ ես բռնում... մի հատ պետք է բռնեք, որ զգաք այդ հաճույքը: Ես գոհ եմ, որ ուշադրության արժանանում է մեր գործունեությունը, ավելի է պարտավորեցնում»,- ասաց նա:

Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»