Նման ակտիվություն չէինք սպասում. ՌԴ գլխավոր հյուպատոսը՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության մասին
SocietyԱյսօր Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Գյումրի քաղաքում բացվել է 4 ընտրատեղամաս:
Եթե Գյումրիում տեղակայված ռազմաբազայի տարածքում գործող տեղամասերում հիմնականում քվեարկում էին զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամներն, ապա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի տարածքում տեղակայված № 8031 տեղամասում քվերակության են գալիս ինչպես Շիրակի ու Լոռու մարզերից, այնպես էլ հարևան Վրաստանից:
«Մենք ենթադրում էինք, որ մոտ 2 հազար քաղաքացի իր պարտքը կկատարի այստեղ: Ամեն դեպքում, դեռ ընտրությունների ավարտին բավական ժամանակ կա։ Բայց նման ակտիվություն չէինք սպասում»,-տեղեկացրել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը:
Աղբյուրը նշում է, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների թիվն այնքան մեծ է եղել, որ նրանցից շատերն ավելի քան 40 րոպե սպասել են դրսում: