ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել Արևելյան գործընկերության ծրագիրը
ՔաղաքականԵվրոպական Միությունը կարող է ընդլայնել Արևելյան գործընկերության ծրագիրը և այն ավելի մեծ ծրագրի մեջ ներառել: Այս մասին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին:
«Իմ ունեցած վերջին տեղեկությունների համաձայն` Բրյուսելը ցանկանում է Արևելյան գործընկերության ծրագիրն ընդլայնել, ներառել ավելի մեծ ծրագրի մեջ և ֆինանսավորել այն»,- ասաց Ռոցկին:
Նա այլ մանրամասներ չհայտնեց. միայն խոստացավ համապատասխան մարմիններից ավելի թարմ տեղեկություններ հայթայթել և փոխանցել հայկական կողմին: