Ֆոտոթերապիայի ժամանակ լամպը պայթեց նորածին տղայի մոտ և 12 րոպե ոչ ոք օգնության չեկավ նրան. թե ինչ տեսք ունի երեխան այսօր, ուղղակի սարսափելի է. նյարդերից թույլ մարդկանց մուտքն արգելվում է. PHOTO, VIDEO
Lifestyle2014թ. նոյեմբերին Տուլա քաղաքում ծնված Մատվեյ Զախարենկոյի ճակատագրի մասին գիտեն ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս:
Ծնվելուց հետո երեխայի մոտ հայտնաբերվեց դեղնախտ և նրան ֆոտոթերապիայի մի քանի սեանս նշանակեցին:
Նման պրոցեդուրաներից մեկի ժամանակ բույժքույրը միացրեց լամպը և գնաց:
Սարքը պայթեց, և 12 րոպե շարունակ Մատվեյին ոչ ոք օգնության չէր գալիս:
Դրա հետևանքով այրվեց երեխայի մարմնի 75 տոկոսը, ներքին օրգանների՝ 15 տոկոսը:
Ենթարկվելով տասնյակ վիրահատությունների՝ տղան ողջ մնաց, սակայն նրանից հրաժարվեց հարազատ մայրը, որն այդ ժամանակ 19 տարեկան էր:
Որոշ ժամանակ անց Մատվեյի պատմությունը դարձավ շատ հայտնի:
Երկու կին պայքարում էին նրա մայրը դառնալու համար:
Արդյունքում նրա մայրը դարձավ Սվետա անունով մի կին Մոսկվայից:
Իմանալով, թե որքան մարդիկ են անհանգստանում Մատվեյի առողջության համար, մայրը հրապարակում է տղայի նոր կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը:
Այս տարի տղան անգամ ծով էր գնացել իր նոր ընտանիքի հետ:
Ներկայումս նա կարծես թե ավելի լավ է իրեն զգում: