Արմենի. «Իմ կյանք» նոր տեսահոլովակի անոնսը
LifestyleՎերջերս Ամերիկայում բնակություն հաստատած երգիչ Արմենին տևական դադարից հետո ներկայացրեց միանգամից երկու տեսահոլովակ` «Պապ ջան» և «Իմ կյանք»:
Նկատեցինք, որ երգիչը սիրում է թիմային աշխատանքով հանդես գալ, գործը վստահելով բարձրակարգ մասնագետներին:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու արվեստի այն ճյուղին, որն ինքն է ընտրել, նա վստահորեն առաջ է գնում:
«Իմ կյանք» տեսահոլովակի երաժշտության հեղինակը Արմենին է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյսնը, ռեժիսորը Արեն Բայադյանն է, իսկ տեսահոլովակի ոճաբանը Արամ Նիկոլյանն է:
Մարտի 25- ին, առավոտյան 09:30 Արմենիի պաշտոնական յութուբյան էջով կկայանա երգի պրեմիերան: