«Ես Հայաստանի ամենագեղեցիկ բարբին եմ, բայց ինձ համար շատ դժվար է այստեղ ապրելը». Լիլի Մորտոն՝ «Мужское/Женское» հաղորդման հյուր
LifestyleՌուսաստանի «Առաջին ալիքի» «Мужское/Женское» հաղորդման հերթական թողարկմանը հյուրընկալվել է Հայաստանից Լիլի Մորտոն և պատմել այստեղ ապրելու դժվարությունների մասին: Հաղորդման ռեպորտաժում Լիլին զբոսնում է Հյուսիսային Պողոտայում և պատմում.
«Ես Հայաստանի ամենագեղեցիկ բարբին եմ, բայց ինձ համար շատ դժվար է այստեղ ապրելը, քանի որ մարդիկ ինձ վերաբերվում են կարծես թեթև վարքի տեր աղջիկ եմ»։ Նա նշում է, որ սիրում է բաց հագնվել, ապրել այնպես ինչպես ուզում է, իսկ Հայաստանում մարդիկ համեստ են ապրում (դիտել 25:25 րոպեից):
Տեսանյութում կա նաև հայաստանցիների կարծիքը Մորտոյի արտաքինի վերաբերյալ։ «Դա Հայաստանի համար խայտառակություն է»,- ասում է հայ տղաներից մեկը։