Երեւանում տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել եւ մահացել է
SocietyՔիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել:
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: