Որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները. Շարմազանով
ՔաղաքականՀանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ կուսակցությունում ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի նիստում չեն անդրադարձել վարչապետի հարցին: Ինչպես հայտնում է ORER.am-ը, այս մասին նա հայտնեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո:
«Հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները՝ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա։ Սա իմ կարծիքն է, որը կիսում են նաև շատ ՀՀԿ-ականներ», - ընգգծեց նա:
Անդրադառնալով Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակմանը՝ Շարմազանովն ասաց. «Ես երբեք ՀՀ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել:
Որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները: Սա Էդուարդ Շարմազանով քաղաքական գործչի լիազորությունների մեջ չի մտնում»: