ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց:
Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար:
Օրակարգում ներառված են այնպիսի կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, ինչպիսիք են «Կառավարության կառուցվածքի և գործունեության», «Քաղաքացիական ծառայության մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Միջազգային պայմանագրերի մասին» և այլ օրենքի նախագծեր: