Երևան Տպագրիչների փողոցում երթևեկության կազմակերպումը կփոփոխվի
SocietyՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 24-ին Երևան քաղաքի Տպագրիչների փողոցում՝ Վարդանանց անցուղի-Հանրապետության փողոց հատվածում, և Վարդանանց անցուղում՝ Վարդանանց փողոց-Տպագրիչների փողոց հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, փոփոխության արդյունքում Վարդանանց անցուղու և Տպագրիչների փողոցի նշված հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Վարդանանց փողոցից դեպի Հանրապետության փողոց ուղղությամբ: