Աղվան Պապիկյանը հեռացել է լեհական «Ռակովից»
ՍպորտՀայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը հեռացել է ֆուտբոլի Լեհաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ռակով» ակումբից։ Կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի կայքը։
Հիշեցնենք, որ Երեւանի «Փյունիկի» եւ «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստը 2017-ի ամռանն էր տեղափոխվել «Ռակով»: Լեհաստանի առաջին լիգայի առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի եւ, 12 անգամ հանդես գալով մեկնարկային կազմում, դարձել է մեկ գոլի հեղինակ: Նախորդ տարի 24-ամյա Պապիկյանը ստացել էր Լեհաստանի քաղաքացիություն: