Այս մոդելը պնդում է, որ երբեք վիրահատության չի դիմել և ամբողջովին բնական է․ միայն նրա կիսամերկ նկարները տեսեք. PHOTO
LifestyleԿատարյալ գեղեցկություն ասվածը շատ հարաբերական է․ տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում գեղեցիկ ասվածը։ Օրինակ՝ ոմանք գեղեցիկ են համարում նիհար կանանց, մինչդեռ մարդկանց մյուս խմբին դուր են գալիս գիրուկները։
ԱՄՆ-ում արված հարցումների համաձայն տղամարդկանց մեծամասնության համար գեղեցկության իդեալ է Քիմ Քարդաշյանը։ Բայց դա ԱՄՆ-ում, իսկ Ռուսաստանում վերջերս հայտնվել է Քարդաշյանի ռուս նմանակը՝ Անաստասիյա Կվիտկոն, ով պնդում է, թե իր մարմինն ամբողջովին բնական է։
Մասնագիտությամբ մոդել 21-ամյա Անաստասիյան իր կարիերան սկսել է 17 տարեկանում։ Այդ ժամանակվանից սկսած նա աշխատել է բազմաթիվ ընկերությունների հետ։ Չնայած՝ հիմա ապրում է Մայամիում, այնուամենայնիվ շարունակում է շատ հայտնի մնալ իր հայրենի քաղաքում՝ Ռուսաստանի Կալինինգրադում։
«Իսկապես շատ հպարտ եմ իմ մարմնով և ուրախ եմ, որ ունեմ հենց այս մարմինը։ Մեր օրերում, երբ գեղեցկության իդեալ է համարվում Քիմ Քարդաշյանը, շատերն ինձ համեմատում են նրա հետ։ Իրականում ես դեմ չեմ, բայց չեմ ուզում կորցնել ինքնությունս»,-պատմել է աղջիկը։
Հավանաբար դուք էլ առաջին հայացքից կարծեցիք, որ նա բազմաթիվ վիրահատությունների դիմել, բայց ի զարմանս բոլորի, Անաստասիյան պնդում է հակառակը։ «Ես ծնվել եմ հենց այսպես ու երբեք վիրահատությունների չեմ ենթարկվել։ Միակ բանը, որ անում եմ, սպորտով զբաղվելն է»։