Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի


Վիգեն Հակոբյան. «Ավելի խորքային պրոցեսներ կան՝ գործընթացն ամբողջովին սառած չէ»

Քաղաքական

Past.am-ը գրում է.

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ինչպես նաև ՀՀԿ-ն կարծես փորձում են ժամանակ ձգել: Մյուս կողմից՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

«Ժամանակը ձգելը հասկանալի է, բայց հաշվի առնելով սահմանադրական նորմը՝ այն մեծ ռեսուրս չունի (վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 1-ին խմբ.): Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հստակ է: Կարծում եմ՝ Կառավարությունն ու այսօրվա իշխանություններն էլ ունեն իրենց առաջարկը: Ըստ իս՝ հիմա ոչ միայն բաց, այլև փակ խոսակցություններ ու բանակցություններ են գնում: Անկախ նրանից, թե ով հրապարակայնորեն ինչ է ասում, չեմ կարծում, թե պրոցեսն ամբողջովին սառած է: Այդ փակ բանակցությունների իմաստն ԱԺ նիստից առաջ դե ֆակտո պայմանավորվածություններ ձեռք բերելն է: Հիմա կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս ավելացնել իր հնարավոր բանակցային ռեսուրսը: Իհարկե, կարող եմ սխալվել, բայց ավելի խորքային պրոցեսներ կան»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը պատահական չի համարում նաև երկու կողմերի հանդիպումները աշխարհաքաղաքական հիմնական կենտրոնների ներկայացուցիչների հետ. «Թե՛ դեսպանների, թե՛ այլ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները ևս նույն նպատակն ունեն: Բացի այդ, չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական այդ կենտրոնների ներկայացուցիչները զուտ պասիվ լսողի կարգավիճակում են»:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը, ով դեռ շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ, ապրիլի 25-ի երեկոյան հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ըստ հաղորդագրության՝ կա կուսակցության ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու պայմանավորվածություն:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ սկզբից Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հիմա փորձ է արվելու ռեֆորմացիա անել ՀՀԿ-ն. «Իսկ դրա համար, ըստ իս, Ս. Սարգսյանը պետք է նաև ՀՀԿ-ի նախագահ չլինի: Այսինքն՝ դե յուրե և դե ֆակտո պետք է փորձեն ՀՀԿ-ն այլևս չասոցացնել հենց Սերժ Սարգսյանի հետ: Այսինքն՝ այնպիսի իրավիճակ են փորձում ստեղծել, ըստ որի՝ ՀՀԿ-ն իր ներսում ռեֆորմների է գնում և կերպարանափոխվում է: Այսինքն՝ Ս. Սարգսյանի գնալով ինչ-որ մի մեծ էպոխայի վերջ են ֆիքսում: Եթե Ս. Սարգսյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից և հայտնվում են նոր ղեկավարներ, պետք է որ նաև փոփոխություններ լինեն, ինչը տրամաբանական կլինի, քանի որ իրենք այդ պրոցեսն են նախաձեռնել: Ըստ պրոցեսի՝ պետք է ավելի էական փոփոխություններ լինեն, ավելի ընդունելի կերպարներ գան: Այս գործընթացի մեջ են հիմա: Այսինքն՝ ուզում են ցույց տալ, որ ոչ միայն Ս. Սարգսյանն է գնում, այլև այն մարդիկ, ովքեր սիրված ու ընդունելի չեն ժողովրդի մեծ մասի կողմից: Իմ կարծիքով՝ մեսիջը հենց դրան է ուղղված: Չգիտեմ, թե ժամանակային առումով որքանով հնարավոր կլինի, բայց փորձելու են նաև լուրջ ռեբրենդինգ անել՝ քաղաքական տեսանկյունից ու քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից եմ դա ասում: Բայց ամեն դեպքում, քանի որ դեռ որևէ գործողություն, հարցազրույց դեռ չեմ տեսել, հիմա բարդ է կանխատեսել, թե ինչ վարքագիծ է ընդունելու ՀՀԿ-ն կոնկրետ Նիկոլի հետ բանակցությունների առնչությամբ: Կա միայն պաշտոնական հայտարարություն վերոնշյալ հանդիպման մասին, որտեղ կար հստակ մեսիջ կուսակցության նախագահի փոփոխման վերաբերյալ: Այսինքն՝ ուզում են արդիականալ, ավելի ընկալելի դառնալ, ընդգծել, որ Ս. Սարգսյանը ոչ միայն վարչապետի, այլև կուսակցության նախագահի պաշտոնից է հեռանում և ֆորմալ առումով քաղաքականության մեջ չէ»:

ՀՀԿ-ն վարկաբեկված է, և ժողովուրդը մերժում է նաև Կարեն Կարապետյանին: Դիտարկմանն ու հարցին, թե այս ամենից հետո ՀՀԿ-ն ռեբրենդինգի միջոցով որևէ արդյունքի կհասնի՞, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ամեն դեպքում թե՛ դե յուրե իշխանության, թե՛ հեղափոխական ընդդիմության և թե՛ նույն ընդդիմությանը առնետավազքի արդյունքում կպած ուժերի պարագայում մի ընդհանուր բան կա: Բոլոր կողմերն էլ ասում են, որ պետք է գնան արտահերթ ընտրությունների: Այս պահի դրությամբ բոլորն էլ հասկանում են, որ եթե գնում են այդ ուղղությամբ, ապա յուրաքանչյուրը պետք է պատրաստվի դրան: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն դեռ ունի ռեսուրսներ: Այնպես չէ, որ ամեն ինչ սրբվեց ու անհետացավ: Կան ֆինանսական, վարչական ռեսուրսներ, չեմ բացառում նաև աշխարհաքաղաքական ռեսուրսը: Այս պարագայում ամենախոցելի իրավիճակում է իմիջը և փորձելու են քիչ թե շատ փոխել այն: Ես սկսեցի հիշել 80-ականների վերջի և 90-ականների սկզբի Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Այն ժամանակ էլ Կոմունիստական կուսակցությունը սկսեց կտրուկ փոխվել: Սկսեցին փոխվել մարդիկ, փոխվեց անգամ գաղափարախոսությունը: Մի պահ կոմունիստներն ավելի շատ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն ունեին: Փորձում էին ցույց տալ, որ իրենք շատ արագ ադապտացվում են թե՛ ժամանակակից, թե՛ հասարակական պահանջներին: Հիմա ՀՀԿ-ն է փորձում, տեսնենք՝ ինչ կստացվի: Հիմա շատ դժվար է գնահատել, քանի որ ունենք նախ՝ շատ սուղ ինֆորմացիա, երկրորդը՝ չունենք օրինակներ»:

Աննա Բադալյան

Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»«Ազգային ինքնություն»Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՊուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՍրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան