Կաթողիկոս Գարեգին Բ-ն կարող է հայտնվել ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում
ՄշակույթՄի քանի օր տարածվող տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ: Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև կաթողիկոս Գարեգին Բ-ն իր անվան հետ կապվող ֆինանսական շարժի մասով: Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Hetq.am պարբերականը հրապարակել էր փաստաթուղթ, ըստ որի Կաթողիկոս Գարեգին Բ-ն շվեցարական բանկում 1,1 մլն դոլար գումար ունի: