Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


Մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի չի կայանա

Մշակույթ

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը չի կայանա: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունն այս տարի ֆինանսավորում չի տրամադրում: Նախարարությունից նշեցին, որ համաձայն կարգի,  ցանկացած նման փառատոն կամ միջոցառում պետք է նախապես մասնակցի մրցույթի:

«Հանդիպում ենք ունեցել ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ: Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորելու փառատոնը: Նշում են, որ գումար չկա: Փառատոնը մյուս տարի անցկացնելու համար էլ պետք է դիմենք մրցույթի: Եվ միայն գրանտ ստանալու դեպքում այն կիրականացվի»,-ասաց Ժիրայր Դադասյանն ու հավելեց, որ  այսպիսով,  փառատոնի ապագան մնում է անորոշ:

Լեոնդի Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնն ավանդական է եւ իրականացվել է 10-ը տարի շարունակ:  Փառատոնի բյուջեն կազել է 16 մլն դրամ: Դադասյանի խոսքով,  գումարի չափը որոշվել է դեռ 2016-ին: Նրա խոսքով,  անձնակազմը փառատոնի կազմակերպման համար ամբողջ տարի աշխատել է: Տարբեր խմբերի հետ նամակագրական կապի մեջ է  եղել: Աշխատավարձերը պետք է վճարեին փառատոնի ֆինանսավորումից ստացած գումարից: «Փառատոնն այս տարի չանցկացնելը դրա համբավի վրա ակնհայտ ազդեցություն կունենա: Նախարարությունը հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն չունի փառատոնի անցկացման համար: Ասել են, որ առաջնահերթությունը կայանում է նրանում, որ բոլորը պետք է ունենան հավասար իրավունքներ»,-ասաց փառատոնի պրոդյուսերը:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց, որ ցանկացած հեղինակային փառատոն կամ այլ միջոցառում նախարարությունից ֆինանսավորում է ստանում բացառապես մրցութային կարգով: Կարգն այդպես է, և նախկինում ևս այդպես է եղել: «Լեոնդի Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը Ժիրայր Դադասյանի և մի քանի այլ գործիչների հեղինակային իրավունքի արգասիքն է եւ չի կարող մրցույթի ենթակա չլինել: Ամեն տարի, մշակութային քաղաքականության համաձայն, նախարարությունը որոշակի գումար է հատկացնում փառատոնների և այլ միջոցառումների անցկացման համար: Ցանկացած նման փառատոն մասնակցում է մրցույթի: Այս տարի պետք է հայտ ներկայացնեն՝ հաջորդ տարվա համար հաստատելու կամ չհաստատելու»,-ասաց նախարարի խորհրդականն ու հավելեց, որ մնջախաղի միջազգային փառատոնը արդեն քանի տարվա փորձ և մեծ հաջողություն ունի:

Դադասյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ թատրոնն օտար հանդիսատեսի առջև հանրահռչակում է մեր արվեստը: Մեկ շաբաթ առաջ են վերադարձել Վոլոգդայում անցկացված «Голоса истории» միջազգային փառատոնից՝ Վոլոգդայի քաղաքապետի կողմից ստացած հատուկ մրցանակով: Աշնանը հրավիրող կողմի միջոցներով պատրաստվում են մասնակցել Մոսկվայում անցկացվող միջազգային մի փառատոնի:

Խոսելով Մնջախաղի թատրոնի շենքի մասին՝ Ժիրայր Դադասյանը նշեց, որ վերանորոգման և մի շարք այլ խնդիրներ անորոշ են մնում: «Թատրոնը տեղակայված է շենքի երրորդ հարկում: Նախագծով նախատեսել ենք նոր մուտք՝ պաշտոնական հանդիսատեսի համար նաև  վերելակ,  հարմարեցրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց, ինչն օրենքի պահանջն է: Նախագծի իրականացման արդյունքում հարևանների տարածքից մի փոքր հատված ևս օգտագործվել է: Այս խնդիրը պետք է լուծվի: Սակայն այս հարցով ևս նախարարությունն այնքան էլ հետաքրքրված չէ»,-ասաց նա:

Նախարարությունից տեղեկացրին, որ շենքի և մյուս հարցերի քննարկումներն ընթացքի մեջ են:

 

Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին