Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ

Economics

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած`  ավելի քան 8194 տ:

Շրջայցի ընթացքում երկրի վարչապետն ընկերության ղեկավարության հետ քննարկել է խաղողի գնմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, և 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել և այլն»:

Հայաստանում կոնյակագործության և գինեգործության զարգացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է խաղողի սորտերի բարելավմանն ուղղված քայլերը:  

«Երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք ընդհանրապես պլանավորման և սորտափոխանակման խնդիր ունենք: Այս տարիների ընթացքում պետք է օգնեինք և հիմա էլ պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք. պատկերացնում եք՝ խաղողը մթերվում է ավելի քան 400 դրամով, իսկ  գյուղացին ունի ոչ թե այն խաղողից, որը 400 դրամով է մթերվում, այլ այն խաղողից, որը 130-140 դրամով է մթերվում: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք, և կառավարությունը  պետք է այստեղ և′ խորհրդատվական, և′ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի», - նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ այս հանգամանքը  բացասաբար է ազդում ոչ միայն մթերման գնի, այլև արտահանման ծավալի, հայկական կոնյակի բրենդի հեղինակության վրա, և քննարկված հարցերի լուծումը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: 

«Այստեղ առանձին վերցրած լուծում չկա: Սա շղթա է, և այդ շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել: Բոլոր դեպքերում լուծումն օրինականության պահպանումն է», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ որոշ ահազանգերի համաձայն՝ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ մթերված խաղողի վերաբերյալ թվեր են հրապարակում, իրականում ուրիշ տեղից են սպիրտ բերում, բայց ցույց են տալիս, որ խաղող են մթերել և այդ խաղողից են սպիրտ ստացել: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանձնարարելու է պատկան մարմիններին ստուգել այդ ահազանգերի հավաստիությունը:

Արմավիրի մարզից վարչապետն ուղևորվել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թ. ի վեր ընկերությունը ձեռք է բերել 180 հա հողատարածք, կառուցել գինու և կոնյակի գործարան. 110 հա վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի, գինու, նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիները՝ դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի: Ընդլայնման ծրագրերի շրջանակում մնացած հողատարածքում ընկերությունը նախատեսում է կառուցել պահածոների գործարան, անասնաբուծական ֆերմա, ձկնաբուծարան և հանրակացարան աշխատակիցների համար: Բոլոր այս կառույցները շրջապատված  են լինելու արհեստական լճով, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և հակակարկտային պաշտպանության համակարգին, ապա եղել գործարանի արտադրամասում, որտեղ ընկերության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է գործարանի արտադրական հզորությունները, մթերման և վերամշակման աշխատանքները, զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի մթերման հզորությունը կարող է կազմել տարեկան մինչև 1000 տ խաղող, իսկ արտադրանքը, բացի ներքին շուկայից, սպառվում է նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում: Աշխատանք է տարվում շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր, կազմակերպվում են գինու սեմինարներ, տուրեր, համտեսներ, ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինու և կոնյակի գործարանում նաև հանդիպել է ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի մասնակիցներին և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել այդ առիթով նախատեսված ընդունելությանը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal