Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քարոզարշավ ամեն ինչի մասին, բացի Երևանից. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավային ելույթներին հետևելով՝ կարելի է տպավորություն ստանալ, թե խոսվում է ամեն ինչի մասին, բացի Երևանից: Ավանդական դարձած հաշիվ մաքրելու տեխնոլոգիաներից զատ ընտրության մասնակիցները, մեկ–երկու բացառություններով, խոսում են հնարավոր ամեն ինչից, բացի Երևանից, ընտրվելու դեպքում Երևանը կառավարելու ծրագրերից, այդ ծրագրերը կյանքի կոչելու ձևերից:

Օրինակ՝ Էրդողանից, Ադրբեջանից, Քոչարյանից, հակահեղափոխությունից: Կա նաև քարոզչության մեկ այլ շերտ, որը փորձում է բացառապես համապետական մակարդակի, կառավարության մակարդակի հարցերը տեղափոխել քաղաքային կառավարման դաշտ՝ խոսելով, օրինակ, հիպոթեքային վարկավորման նոր պայմանների ու նման այլ թեմաների մասին: Այս տեմպերով հեռու չէ այն օրը, երբ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կխոսեն սիրիական ճգնաժամի, Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների, Սևանի մակարդակը բարձրացնելու, բեզոարյան այծերի պահպանության, խաղողի մթերման և այլ՝ հնարավորինս Երևանի հետ կապ չունեցող ու Երևանի քաղաքային իշխանությունների լիազորություններից դուրս թեմաների մասին:

Իհարկե, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, քաղաքապետն էլ քաղաքական պաշտոն է: Հիմա այդպես է առավել քան երբևէ՝ հաշվի առնելով երկրում առկա քաղաքական իրավիճակը: Կեղծ են այն պնդումները, թե Երևանի քաղաքային իշխանությունը, դրա ընտրությունները ապաքաղաքական են: Այդ պնդման ջատագովներից էր ՀՀԿ–ն իշխանություն եղած ժամանակ, երբ պատեհ–անպատեհ հայտարարում էր, թե մի քաղաքականացրեք: Այո՛, Երևանի քաղաքապետը՝ լինելով քաղաքական թիմի անդամ, իրացնում է նաև այն քաղաքական գիծը, որն իրացնում է իր ներկայացրած քաղաքական ուժը: Բայց, այսքանով հանդերձ, քաղաքային իշխանությունը նախ զբաղվում է քաղաքային խնդիրներով, իսկ քաղաքային իշխանության ընտրությունների քարոզարշավը պետք է լինի նախ Երևանի, հետո նոր այլ բաների մասին: Մեր մոտ ցավոք հակառակն է, և ընթացիկ քարոզարշավն ամեն օր հաստատում է այդ պարադոքսի առկայությունը: Հասկանալի է, որ երկրում փոխվել է ոչ միայն իշխանություն, այլև իրավիճակն ընդհանրապես: Քաղաքական դաշտը սկսում է դիրքավորվել զրոյական կետից, իսկ այդ վերադիրքավորման պրոցեսում Երևանի ավագանու ընտրությունները առաջին փորձությունն են: Ինչպես ցանկացած ընտրություն, այնպես էլ այս մեկը զուրկ չէ իշխանության համար թեժ պայքարից: Բայց, հաշվի առնելով այն կոնտեքստը, որում տեղի են ունենում այս ընտրությունները՝ բավարարվել միայն թեժ պայքարի հիմնավորմամբ, դժվար է: Տեղի է ունեցել հեղափոխություն, ինչը ենթադրում է ոչ միայն իշխանության փոփոխություն, այլև քաղաքական մշակույթի: Եթե խոսենք ավելի կոնկրետ՝ հեղափոխությունը հենց այն շանսն է, որով Երևանի քաղաքային իշխանության ձևավորումը ի վերջո կլիներ հենց Երևանի քաղաքային իշխանության ձևավորում, առանց կենաց-մահու պայքարի, առանց ներքաղաքական, արդեն նաև արտաքին քաղաքական շեշտադրումների:

Ի վերջո՝ տարիներ շարունակ Երևանի քաղաքային իշխանությունը եղել է բարձրագույն իշխանության կցորդը, զուրկ է եղել սուվերենությունից: Հիմա իսկական ժամանակն է վերջապես քաղաքային ապագա իշխաության համար, անկախ նրանից, թե ով կլինի այդ իշխանությունը, ստեղծել այդ սուվերենության դաշտը, ազատել նրան ներքին և արտաքին քաղաքական ինտրիգներից ու շանս տալ կենտրոնանալ Երևանի խնդիրների վրա: 

Սուվերեն քաղաքային իշխանությունը, ընդհանրապես կայացած տեղական ինքնակառավարման մարմինների առկայությունը յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման և ժողովրդավարության հաստատման գրավականն է: Հայաստանում իշխանությունը միշտ կենտրոնացած է եղել Երևանում, Երևանի մի քանի պետական կառույցներում՝ նախագահականում և կառավարության շենքում: Տեղական ինքնակառավարման մարմինները արդյունքում դարձել են միայն բարձրագույն իշխանության որոշումները դակողներ՝ առանց սեփական նախաձեռնությունների, սեփական որոշումների, առանց կենտրոնական իշխանության հետ ակտիվ բանավեճերի: Իհարկե, մանր հարցերում որոշելու իրավունքը թողնված էր տեղական իշխանությանը, բայց միայն այդքանը:

Հիմա՝ հերթական ընտրություններից առաջ կա մտավախություն, որ Երևանի քաղաքային իշխանությունը կրկին կգնա նույն ճանապարհով՝ լինել բարձրագույն իշխանության կցորդը, նրա որոշումները դակողը: Այդ մտավախության համար հիմքեր է ստեղծում քարոզարշավի ընթացքը, որտեղ Երևանի խնդիրները երկրորդվել են ներքաղաքական, միջկուսակցական խնդիրներին: Անկախ նրանից, թե որ ուժն է հաղթելու ընտրություններում, այս մեկնարկային պայմաններով շարունակելու դեպքում մեզ սպասում է ոչ այնքան հուսադրող իրողություն: 

Սրան եթե ավելացնենք նաև այն մթնոլորտը, որն այժմ առկա է պոտենցիալ անցողիկ շեմը հաղթահարող ուժերի միջև, ապա հեռանկարն իսկապես հուսադրող չէ: Ուժերը գնում են ընտրությունների խիստ մաքսիմալիստական սկզբունքով՝ առանց հաշվի առնելու, որ վաղը ստիպված են լինելու աշխատել իրար հետ, ավելին, չի բացառվում՝ ստիպված են լինելու կոալիցիա կազմել՝ քաղաքապետ ընտրելու համար:

Քարոզարշավի երկրորդ շաբաթն արդեն սկսվել է, և դեռևս ուշ չէ քաղաքական օրակարգում առաջնահերթ դարձնել Երևանի խնդիրները, իսկ հռետորաբանությունը մերժողականությունից տեղափոխել կառուցողականության դաշտ՝ գոնե նկատի ունենալով, որ ապագայում լինելու է միմյանց հետ աշխատելու և համագործակցելու կարիք: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank