Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Մեկն ընդդեմ տասնմեկի. դոմինանտության անհանգստություններ. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկինում նախընտրական քարոզարշավներն անցնում էին «բոլորն ընդդեմ իշխանության կուսակցության/թեկնածուի դեմ» սկզբունքով: Նույնիսկ իշխանության կողմից ընտրությանը մասնակցելու գործուղված գրպանային ուժերը ֆորմալ առումով գործում էին այս տրամաբանության մեջ: Հիմա Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընթանում է լրիվ հակառակ պատկերով՝ իշխանության ներկայացրած ուժն ընդդեմ բոլորի, այս դեպքում՝ մեկն ընդդեմ տասնմեկի: Այլ կերպ դժվար է իրավիճակը բնութագրել, եթե իշխանության առաջին դեմքի մակարդակով քաղաքական կապիտուլ յացիա է հայտարարվում մասնակից մյուս ուժերին, իսկ հիմնական նպատակ է ձևակերպվում անվերապահ հաղթանակը, այսինքն՝ ոչ միայն բացարձակ մեծամասնությունը, այլև ընդհուպ 80–90 տոկոսանոց հաղթանակը: Ընդ որում, մեկն ընդդեմ տասնմեկի տրամաբանությունը սկիզբ է դրվել հենց մեկի կողմից, ոչ թե տասնմեկի: Մինչև Փաշինյանի կողմից քաղաքական կապիտուլացիայի, սև–սպիտակի մասին հայտարարությունները քարոզարշավն ընթանում էր առանց փոխադարձ հակաքարոզչության:

Հասկանալի է, որ հեղափոխությունն ունի որոշակի ռիսկեր, և այս դեպքում այդ ռիսկերի կրողն իշխանությունն է: Հեղափոխության արդյունքում նախկին իշխող վերնախավը հայտնվել է լուսանցքում ու փորձում է դիմադրության նշաններ ցույց տալ: Քոչարյանի՝ քաղաքականության մեջ հայտ ներկայացնելուց հետո այդ դիմադրությունը ստացել է ավելի կազմակերպված բնույթ: Այս իմաստով Երևանի ավագանու ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն նոր իշխանության համար, այլ փորձաքար՝ արդյո՞ք հանրահավաքային տրամադրությունները կստացվի ամրապնդել ընտրություններով, արդյո՞ք կստացվի վստահության ողջ պոտենցիալը վերածել ֆորմալ արդյունքների: Սակայն ընտրությանը մասնակից մյուս ուժերի վարքը որևէ առիթ չէր տալիս հեղափոխության ձգտումները կապիտալիզացնելու ու հակահեղափոխական հռչակված խմբի նկրտումները զսպելու համար Երևանի ավագանու ընտրությունները դարձնել ուղղակի գործիք բոլորի դեմ պատերազմ հայտարարելու համար: Անհայտ է, թե նման գործելաոճով ինչ հարված հասցվեց ենթադրյալ հակահեղափոխությանն ու դավադրությանը:

Իրականությունն այն է, որ այրվում են կամուրջներ բոլորի հետ՝ թե՛ պոտենցիալ դաշնակիցների, թե՛ պոտենցիալ ընդդիմախոսների: Ընդ որում, անկախ ընտրության արդյունքներից, այրված կամուրջները որևէ կերպ չեն առողջացնելու իրավիճակը:

Եթե իշխող ուժի ներկայացրած դաշինքը հանգամանքների բերումով չունենա պարզ մեծամասնություն ավագանիում, ստիպված է լինելու մոռանալ նախկինում հնչեցրած կապիտուլ յացիայի կոչերն ու գնալ կոմպրոմիսի շեմը հաղթահարած ուժերից առնվազն մեկի հետ: Իսկ սա իր հերթին արժեզրկելու է իշխանության կողմից հնչող թունդ հայտարարությունները՝ փաստացի բերելով մեզ հին Հայաստանում մոդայիկ քաղաքական շահախնդրության ժամանակներ: 

Մյուս սցենարի դեպքում, երբ իշխանությունը Երևանի ավագանիում ունենում է պարզ մեծամասնություն և ըստ էության ավարտին է հասցնում իր հայտարարած կապիտուլ յացիան՝ ըստ էության ունենալով ֆորմալ ազատություն ընդունել ու դակել ցանկացած որոշում միայնակ, գործ ենք ունենում լրիվ այլ ռիսկերի հետ: Ավագանիում հայտնված, բայց ըստ էության ոչինչ որոշելու հնարավորություն չունեցող ուժերը՝ համատարած իրարամերժության մեկնարկային պայմաններում, դատապարտված են լինելու դիրքավորվել որպես մարգինալ–ծայրահեղ ուժեր՝ փորձելով հնարավորինս փչացնել մեծամասնության գործունեությունը: Այս սցենարի վառ օրինակը մենք ունեցել ենք ոչ հեռավոր անցյալում՝ Երևանի ավագանիում «Երկիր ծիրանիի» օրինակով: Ավելին՝ այս օրինակն ունեցել ենք նաև ԱԺ–ում, երբ բացարձակ մեծամասնություն ՀՀԿ–ն հեգնանքով էր վերաբերվում մյուս ուժերին, որոնց ձայնը ոչինչ որոշել չէր կարող: Արդյունքը հայտնի է բոլորիս:

 

Այո, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, թեկուզ ոչ առանց այլ ուժերի աջակցության առաջնորդել ու հաջողել է հեղափոխությունը և բնական է, որ առաջիկա տարիներին հենց այդ ուժն է հավակնում լինել քաղաքական կյանքի թիվ մեկ համարը: Բայց մի բան է հավակնել կամ լինել թիվ մեկը, մեկ այլ բան՝ միակը: Միայնակ հնարավոր չէ փակել ողջ քաղաքական դաշտը, անհնար է թե՛ տեխնիկապես, թե՛ ընդհանրապես՝ քաղաքական առումով: Նույնիսկ ամենահաջող աշխատանքի դեպքում լինելու է որոշակի հասարակական դժգոհություն, եթե ոչ հիմա, ապա ապագայում, լինելու են ընդդիմադիր ուժեր, լինելու են ուժեր, ովքեր հավակնելու են իշխանությանը, լինելու են արտաքին հարաբերություններում ճգնաժամեր և այդ ճգնաժամերում զգացվելու է դաշնակիցների ու կառուցողական մրցակիցների կարիք: Ի վերջո, Աստված մի արասցե, արցախա– ադրբեջանական սահմանին հնարավոր էսկալացիայի դեպքում լինելու է ներքաղաքական կոնսոլիդացիայի կարիք, որը ապահովելը ի սկզբանե այրված կամուրջներով շատ բարդ է լինելու:

Ոչ ոք չի վիճարկում հեղափոխության առանցք հանդիսացող ուժի դոմինանտությունը քաղաքական դաշտում: Ընդհակառակը, տպավորություն կա, թե հենց ինքը՝ իշխանությունը որոշակի մտավախություններ ունի այդ դոմինանտության հետ կապված, երբ փորձում է մտավախությունները ցրել քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի հաշվին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal