Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները

Economics

Սահմաններին մի քանի ամիս պահպանվող հարաբերական հանգիստ վիճակը վերջին շրջանում փոխակերպվեց նոր լարվածության: Այն, ըստ էության, ուղեկցվում էր նախկինում հակառակորդի կողմից կիրառված «պայքարի բոլոր մեթոդներով»՝ հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում, դիպուկահարների ակտիվացում, քաղաքացիական անձանց և օբյեկտների նկատմամբ կրակ, դիվերսիոն ներթափանցման փորձ և այլն: Հատկանշական է, որ հայկական կողմը, ինչպես նախկինում, բավական վճռական է գտնվել ադրբեջանական սադրանքների նկատմամբ՝ տալով հուժկու, որոշ դեպքերում` ոչ համաչափ պատասխան, որն, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, հակառակորդին զսպելու և սթափեցնելու միակ արդարացված տարբերակն է:

Սահմանային լարվածության պարբերական աճը, որքան էլ ցավալի է, արդեն վաղուց դարձել է սովորական: Սակայն, սահմանային լարվածության ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս «փուլը» թերևս ունի իր հիմքերը, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը:

Ադրբեջանում տարեսկզբին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններով, այնուհետև Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն օբյեկտիվորեն պասիվացել է: ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ունեցել են միայն մեկ հանդիպում, (հուլիսի 11-ին՝ Բրյուսելում), որն, ըստ էության, կրում էր ճանաչողական բնույթ: Հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանության վերականգնմանն ուղղված հայտարարությունները (Արցախի վերադարձը բանակցային սեղան)՝ ադրբեջանական կողմը փորձում է մեծացնել հայկական կողմի վրա ճնշումը՝ բանակցային գործընթացում փորձելով հասնել վերադիրքավորման: Բաքվի կողմից սահմանային լարվածության սանձազերծումը, պատերազմ չսկսելը՝ որպես զիջում ներկայացնող հայտարարությունները, ռազմաշունչ հռետորաբանությունը ընդհանուր առմամբ ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք՝ հայկական կողմից զիջումներ կորզելու ակնկալիքով, իսկ կարճաժամկետ կտրվածքով՝ ճնշման մեծացում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ սեպտեմբերի 26-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ: Բաքվի այս գործելաոճը նոր չէ, սակայն այսօր այն առավել քան անարդյունավետ է՝ հաշվի առնելով Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա աննախադեպ կոնսոլիդացիան:

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից նման ապակառուցողական քայլերն ինչ-որ առումով նաև «շանտաժ» և մարտահրավեր են՝ ուղղված միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Տարիներ շարունակ Ադրբեջանի սադրանքներն անտեսելը կամ ոչ համարժեք գնահատականներն այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ Ալիևի մակարդակով մի քանի անգամ հայտարարվում է Երևանի նկատմամբ հավակնությունների մասին: Չնայած իր ողջ աբսուրդությանը՝ սա է իրականությունը, և վաղուց արդեն կարիք կա, որ համանախագահները վերագնահատեն այն՝ համարժեքորեն արձագանքելով Բաքվի ապակառուցողական քաղաքականությանը, որը սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության (մասնավորապես՝ ՀՀ սահմաններին) մեծացումը կարելի է դիտարկել նաև որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ և ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից դիվիդենտներ քաղելու փորձ: Չենք կարող բացառել, որ ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ ՀԱՊԿ-ը ձեռնպահ կարող է մնալ սահմանային լարվածության հետ կապված հայտարարություններից, ինչն էլ կդառնար Հայաստանի և կառույցի/կառույցի անդամների միջև հակասությունների նոր առիթ: Այդ ակնկալիքները, սակայն, չարդարացան, և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության հիման վրա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 21-ին հանդես եկավ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը քննադատող հայտարարությամբ:

Սահմաններում իրավիճակի սրման հնարավոր պատճառների շարքում պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական հանրությանը արտաքին թշնամու կերպարի շուրջ կոնսոլիդացնելու ձգտումը՝ շեղելով նրան ներքաղաքական խնդիրներից: Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ կապված ադրբեջանական հանրային շրջանակների դրական արձագանքներն ու գնահատականները՝ ալիևյան կլանը որպես մարտահրավեր է դիտարկում հեղափոխական ալիքի հնարավոր տարածումը նաև Ադրբեջանում: Նման մարտահրավերների չեզոքացման համար կրկին գործի է դրվում տարիներ շարունակ բավական արդյունավետ կիրառված մեխանիզմը՝ սահմաններում իրավիճակի լարում՝ ուղեկցվող հակահայկական քարոզչությամբ:

Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերի ակտիվացման հիմքում չենք կարող բացառել նաև այլ հնարավոր պատճառների առկայությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է մեկ բան՝ ադրբեջանական այս գործելաոճին հակադարձելու միակ արդյունավետ եղանակը ՀՀ և Արցախի Զինված ուժերի, ինչպես նաև հայկական դիվանագիտության ներդաշնակ աշխատանքն է: 

 

Նարեկ Մինասյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal