Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել կայուն զարգացման նպատակների ազգայնացմանը նվիրված աշխատաժողովին

Տնտեսություն

Գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող այլ շահագրգիռ կողմերի շրջանում 2030 օրակարգի էության և իմաստի մասին իրազեկվածության բարձրացման համար ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նոյեմբերի 30-ին հրավիրվել էր աշխատաժողով՝ նպատակ ունենալով բազմաթիվ շահառուների համար ստեղծել Կայուն զարգացման նպատակների ազգայնացման, իրականացման և մոնիտորինգի հարցերի քննարկման ընդհանուր հարթակ: Աշխատաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Ինչպես տեղեկացրին գյուղատնտեսությաննախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով մասնակիցներին` նախարարի պաշտոնակատարը նշեց. «2016-ի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել «Կայուն զարգացման նպատակների օրակարգ-2030» փաստաթուղթը, որին միացել է նաև Հայաստանը: Կայուն զարգացման նպատակները արտացոլում են մի շատ հավակնոտ օրակարգ, որի նպատակն է վերացնել աղքատությունը, սովը և թերսնումը՝ միաժամանակ ապահովելով գյուղատնտեսության և սննդի համակարգերի կայունությունը: Դեռևս 2011 թվականին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը», որը նպատակաուղղված է ապահովել բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը:

Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որը բացառիկ նշանակություն ունի երկրի պարենային ապահովման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայումս մշակում է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որն ուղղված է  գյուղատնտեսական ոլորտի արտադրողականության բարձրացմանը, արդյունավետ տնտեսավարման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի կրճատմանը և բնակչության համար մատչելի գյուղմթերքի ապահովմանը:

Գյուղատնտեսության ոլորտին առնչվող կայուն զարգացման նպատակները համահունչ են պարենային անվտանգության ոլորտում վարվող պետական քաղաքականությանը և հիմնական թիրախները ուղղված են սովի և թերսնուցման բոլոր ձևերի վերացմանը և բոլոր մարդկանց համար սննդարար և բավարար քանակի պարենի հասանելիության ու մատչելիության ապահովմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը կայուն զարգացման նպատակների ազգայնացման, իրագործման, մշտադիտարկման գործում և նշված հարցերի քննարկման համար ընդհանուր հարթակի  ստեղծումը»:

Իրազեկության ընդլայնմանն ուղղված վերոնշյալ միջոցառումը համատեղ աշխատանքի արդյունք է, որը միտված է երկրում ՊԳԿ-ի կողմից իրագործվող երկու կարևոր նախաձեռնությունների համադրման միջոցով ապահովել ավելի համապարփակ ներգործություն։ Դրանք են՝ «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» և «Աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում» ծրագրերը։ Դրանց նպատակն է բարձրացնել երկրում պարենային ապահովության, սնուցման ու սոցիալական պաշտպանության վերաբերյալ քաղաքական կառույցների իրազեկվածության ու հանձնառության մակարդակը, ինչպես նաև հզորացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և այլ շահառուների՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման ու մոնիթորինգի կարողությունները, ստեղծել հնարավորություն, որ նախարարությունը հաջողությամբ դիմագրավի «Օրակարգ 2030»-ի ազգայնացումից բխող մարտահրավերները, ինչպես նաև արդյունավետորեն նպաստել գյուղատնտեսությանն առնչվող Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ու մոնիթորինգին երկրի մասշտաբով։ Այս նպատակով անցկացվել է ելակետային ուսումնասիրություն՝ գնահատելու համար այն, թե ինչպիսի դիրքերում է գտնվում գյուղատնտեսության նախարարությունը Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման առումով։ Առաջնային ուշադրություն է դարձվում ԿԶՆ այն թիրախներին և ցուցանիշներին, որոնց համար պատասխանատուն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն է, ինչպես նաև նախարարության կողմից գերակայություն համարվող թիրախները և ցուցանիշները։ Ուսումնասիրությունը հանրության համար հասանելի կդառնա 2018 թ. նոյեմբերի վերջին։ 

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը նշեց, որ աշխատաժողովը ծառայեց որպես հարթակ՝ բարձրացնելու «Օրակարգ 2030»-ի էության և հետևանքների վերաբերյալ իրազեկության մակարդակը համապատասխան որոշում կայացնողների, մասնավորապես՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործող պետական այլ մարմինների շրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում կայուն գյուղատնտեսության, պարենային ապահովության և սնուցման ունեցած առանցքային դերին և բերած նպաստին: «Աշխատաժողովն ընդգծեց բազմոլորտային ու միջոլորտային համագործակցության, միջնախարարական համակարգման և կառավարման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ հանուն կայուն պարենային ապահովության։ Ինչպես ցույց են տալիս գլոբալ մասշտաբով փաստերը, տնտեսության որևէ առանձին վերցված ճյուղ չի կարող ինքնուրույն լուծել աղքատության, պարենային անապահովության ու թերսնվածության հիմնախնդիրները», - հավելեց նա։

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»