Առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ նման թեմաներում պետք է շահարկվի ԲՀԿ-ի անունը
BlogՍյունԷ Խանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համացանցում մի քանի օգտատերերի կողմից քննարկվում էր կառավարության դեմ ակցիաների կազմակերպելու մասին լուրերը, որոնք, պարզվում է, նաև ունեցել են վճարավի հիմունքներով` ասել է թե՝ 15 րոպեի դիմաց մասնակիցները պետք է ստանային 2000-ական դրամ: Այս մասին մանրամասնորեն տեղեկանում ենք ֆեյսբուքյան գրառումերին կցված խմբակային նամակագրության նկարներից: Ինչևէ այսօրինակ վճարովի, միտումնավոր արվող և կամ ցուցադրական երևույթերը գուցե ուշագրավ չլինեն, հատկսպես հաշվի առնելով դրանց աննշան լինելը, սակայն ամեն բան փոխվում է, երբ նման էժանագին ակցիա-շուների հետ կապված թեմաներում սկսում են շահարկվել հեղինակավոր քաղաքական ուժերի անուններ: Սա արդեն խնդիր է դառնում, քանի որ իրականությունից կտրված և ոչ հիմնավոր ստեր օգտագործելով՝ կուսակցությունների հեղինակությունների վրա ազդելու փորձեր կարող են արվել: Ահավասիկ այս դրամական ակցիաների շրջանակներում իրականացվող ցույցեերի մասին բարձրաձայնելիս անտեղի շահարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Կազմակերպիչների
մասին տարածվող խոսակցությունները տանում են դեպի ռեֆորմիստական գաղափարակիր անձանց կողմ, որոնց մեջ կան կոնկրետ մարդիկ, ովքեր ինչ-որ մի ժամանակ այս կամ այն կերպ կապ են ունեցել ԲՀԿ-ի հետ : Բայց դա եղել է անհիշելի ժամանակներից ու այդ մարդիկ վաղուց է, որ որևիցե առնչություն չունեն կուսակցության հետ։ Դրա մասին
մեծաքանակ ինֆորմացիա կա համացանցում, որտեղ բառացիորեն ասվում վերոնշյալը։
Հետևապես քաղաքական ենթատեքստ տալ այս ամենին ու «հին մեռելների» վերակենդանացումով ինչ-ոչ բաներ կապել ԲՀԿ-ի հետ առնվազն տարակուսելի է: Տարակուսելի է այն առումով, որ ինչու հաշվի չի առնվում իրականությունը և մի բան էլ՝ որոշ լրատվականների ԲՀԿ-ի անունը վաճառված ցուցարարներ հասկացության հետ կապելու առիթ են տալիս:
Այս հանգամանքը պետք է հաշվի առնվի և այս ամենը հերքող նյութերում նույն լրատվականների կողմից պետք է շտրիխված կերպով ներկայացվի, ալապես հնարածին երևույթները քաղաքական երանգավորմաբ ներկայացնելը կդիտվի որպես ոչ այլ ինչ, քան միտումնավոր իրականացվող զրպարտանք, ինչն արդեն լուրջ կատեգերիա է ու ենթադրում է նաև համապատասխան պատիժ: