Էժանագին ակցիաները պղտոր ջրում ձուկ որսալու միջոց
ԲլոգՍևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի օր առաջ Երևանի կենտրոնում մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել՝ փակելով փողոցներ և ինչ-որ կոչեր հնչեցնելով, փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել:
Հետագայում, երբ ֆեյսբուքյան չաթերի լուսանկարները տարածվեցին համացանցում, որոշ լրատվականներ միտումնավոր կամ չգիտակցելով, քանի որ ինֆորմացիայի աղբյուրը վստահելի չէր և չէր ներկայացրել իրականությունը, շրջանառության մեջ դրեցին մի կեղծ ինֆորմացիա, թե իբր այն ԲՀԿ-ի կողմից էր կոորդինացվում՝ փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ:
Հարգելիներս, կազմակերպիչները ոչ մի կապ չունեն ԲՀԿ-ի հետ, անգամ կապող չնչին ընդհանրություն չկա, անթույլատրելի է տարածել նման ապատեղեկատվական աղբը:
Եվ, վերջիվերջո, առնվազն անտրամաբանական է ԲՀԿ-ի անունը փորձել ներքաշել նման կեղտոտ դավադրությունների մեջ: ԲՀԿ-ն՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ամենաբարձր մակարդակով քանիցս թիկունք է կանգնել գործող Վարչապետին, վերջին վառ օրինակը ՝ Ընտրական օրենսգրքին աջակցությունը: Այնպես որ, ԲՀԿ-ն, որը հիանալի համագործակցում է գործող իշխանության հետ, նման էժանագույն ակցիաների կարիքը ուղղակի չունի: Եվ եթե մի փոքր խորը մտածենք և ուսումնասիրեք առկա փաստերը, ապա կհասկանանք, թե իրականում ում ականջներն են երևում այս ակցիայի կազմակերպիչների հետևում, մասնավորապես, հայտնի որպես «Դվինի Արտակ» անվանմամբ, գործարարի: