Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


Ընտրական օրենսգրքերի սնանկությունն ու հայի էլեկտորալ վարքի առանձնահատկությունները

Վերլուծական

«Ազատություն» ռադիոկայանը Հայաստանի գյուղերից մեկում հարցում էր արել այն մասին, թե ում են պատրաստվում ընտրել գյուղացիներն առաջիկա ընտրություններում: Գյուղացիները պատասխանել էին, որ եթե առաջադրվի ծագումով իրենց գյուղից, հայտնի գործարարներից մեկի՝ երկար տարիների պատգամավոր եղբայրը, ապա կընտրեն իրեն, եթե չառաջադրվի, կընտրեն Նիկոլ Փաշինյանին: Հանրապետական կուսակցությանը գյուղացիները չեն ընտրի ոչ մի դեպքում: Հատուկ չենք նշում հայտնի գործարարի և գյուղի անունները, քանի որ այս դեպքում խնդիրը ոչ թե առանձին վերցրած դեպքն է, այլ այն ազդակները, այն պատկերը, որ մենք ստանում ենք այդ հարցումից: Հատկանշական է, որ հայտնի գործարարի ոչ պակաս հայտնի եղբայրը ՀՀԿ անդամ է, բայց նրան ընտրելով հանդերձ գյուղացիները ՀՀԿ–ին չեն ընտրի ոչ մի դեպքում: Թերևս գործ ունենք լակմուսի թղթի հետ, որն ամբողջովին արտահայտում է Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածի էլեկտորալ վարքը:

Իսկ այդ վարքն ունի բավական հետաքրքիր դրսևորումներ, հաճախ հակասական դրսևորումներ: Մի դեպքում Հայաստանի քաղաքացիներից շատերը պատրաստ են ընտրել իրենց համագյուղացուն, իրենց մարզում, տարածքում ազդեցիկ մեկին՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Մյուս դեպքում պատրաստ են ընտրել այլ ընդդիմադիր կուսակցության համամասնական ցուցակ: Այլ կերպ ասած՝ կա էլեկտորալ վարքի երկու մոդել՝ տեղական–համայնական և համապետական: Առաջին վարքի թիրախում տեղական խնդիրներն են, երկրորդի թիրախում՝ համապետական, հայաստանյան ընդհանուր խնդիրները: Այդ է պատճառը, որ, օրինակ, բարեկարգ գյուղում ապրող մարդը, ով կոնկրետ իր գյուղից, գյուղապետից և նրա հովանավոր մեծահարուստ–պատգամավորից գոհ է, կարող է դժգոհ լինել երկրի նախագահից, վարչապետից, քանի որ իրենց գյուղից դուրս արդեն փոխվում է իր գոհունակության չափանիշները: Տարիներ շարունակ հայաստանցիների էլեկտորալ վարքի այս առանձնահատկությունները ենթարկվել են իշխանության մանիպուլ յացիաների: Մի դեպքում՝ մեծամասնականով հաղթելու պոտենցիալ ունեցող թեկնածուները ի սկզբանե ընդգրկվել են ՀՀԿ շարքեր: Մյուս դեպքում ներմուծվել է ռեյտինգային ընտրակարգը և տեղերում հեղինակություն ունեցողները ձայն են ապահովել հեղինակազրկված ՀՀԿ–ի համար: Ցավոք, բայց հիմա էլ, առաջարկված ու չընտրված նոր Ընտրական օրենսգրքով էլ առաջարկվում էր խնդիրը լուծել խիստ վիրաբուժական մոտեցմամբ: Կամ ավելի պարզ՝ առաջարկվում էր հրաժարվել էլեկտորալ վարքի լոկալ դրսևորման հնարավորությունից ու անցնել պարզ, բայց ըստ էության տոտալ համամասնական ընտրակարգի: 

Բոլոր դեպքերում էլ անտեսվել են հայաստանյան ընտրողների քաղաքական վարքն ու դրա առանձնահատկությունները ու առաջին պլան է մղվել տվյալ պահի իշխանության քաղաքական նպատակահարմարությունը: Խնդիրը, սակայն, ավելի խորքային է ու, ցավոք, բովանդակային քննարկման առարկա այդպես էլ չդարձավ, քանի որ քաղաքական ուժերը զբաղված էին բացառապես իրենց համառությունն ի ցույց դնելով: Արդյունքում ընտրությունների մենք գնում ենք հին ընտրական օրենսգրքով: Իսկ ամենացավալին այն է, որ թե գործող, թե չընդունված ընտրական օրենսգրքերի միջև, ըստ էության, որևէ դրական ընտրության հնարավորություն չկա: Առաջարկվողը որևէ կերպ չէր լուծում նախորդ օրենսգրքի ստեղծած խնդիրները, ավելին՝ իր հերթին ավելացնում էր նոր խնդիրներ՝ բացառապես երևանակենտրոն ու տոտալ կուսակցական համակարգեր ունենալու վտանգներով:

Բարեբախտաբար, քաղաքական այս շրջափուլում Ընտրական օրենսգրքի հարցն առկախվեց ու դեռևս ժամանակ կա իսկապես նոր ԸՕ ունենալու շուրջ մտածելու համար: Պարզապես այս անգամ պետք է առաջնորդվել արդեն հայաստանցիների քաղաքական մշակույթի, էլեկտորալ վարքի առանձնահատկությունները հաշվի առնելով: Նախկիններն այդ առանձնահատկությունը հաշվի էին առնում, բայց մանիպուլացնում էին դրանք, ներկաները պետք է ոչ թե շրջանցեն այդ առանձնահատկությունները, այլ հաշվի առնեն ու դրանց դրսևորման համար ստեղծեն իրավական և քաղաքական գործիքներ: Ու խնդիրը միայն այն չէ, որ էլեկտորալ վարքի լոկալ դրսևորումներն արտահայտվեն ընտրությունների միջոցով, խնդիրն այն է, որ արտահայտվելուց հետո էլ դրանք կարողանան ներդաշնակորեն ինտեգրվել քաղաքական կյանքին՝ չդառնալով մարգինալ, ինչպես նախկինում էր, երբ մեծամասնականով պատգամավոր դարձած եզակի ոչ օդիոզ դեմքեր որևէ օրենսդրական գործիքակազմ չունեին տեղերի խնդիրները համապետական քաղաքական հարթակներում լսելի ու լուծելի դարձնելու համար:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ծաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն