Ծառուկյանն ու իր թիմը կստանան հանրության վստահության քվեն՝ ի հեճուկս որոշ մութ ուժերի հոխորտոցին
БлогԱրման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրւմ է.
Գործարա՞ր, թե՞ սեփականատեր։ Լրագրողները, հաճախ այս հասկացությունները իրար հետ շփոթելով, այնպիսի հոդվածներ են հրապարակում, որ կարդալիս, կարծես տարրական դասարանի աշակերտի շարադրություն լինի։ Լրագրողական այսպիսի բացթողումները կարող են հանրային կարծիքի վրա կործանարար ազդեցություն ունենալ։
Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ո՛չ միայն ժողովրդին, այլև լրատվականներին են արհեստական շփոթության մեջ գցել։ Սակայն այս խուճապը բացասաբար է անդրադառնում լրատվականների հրապարակումների վրա, ու դա նկատելի է «անզեն աչքով»։ Շրջանառվում են լուրեր, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, ու ըստ այդմ՝ չպետք է պատգամավոր դառնա։ Սրան կան հակադարձող բազմաթիվ փաստեր։
Առաջին հերթին Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ով իր ձեռնարկությունների կառավարումը՝ օրենքով նախատեսված կարգով, հանձնել է հավատարմագրային ծառայություններին, և չի զբաղվում դրանց ղեկավարմամբ։
Հաջորդ փաստն այն է, որ Ծառուկյանը տարիներ շարունակ եղել է խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժի առաջնորդը, ով երբեք չի անտեսել ժողովրդի կամքը, քանի որ ժողովրդի շահը, իր շահից վեր է դասել։
Եկեք չմոռանանք նաև, որ ԲՀԿ-ն բարեկամական կապեր ունի ոչ միայն Ռուսաստանում իշխող կուսակցություն հանդիսացող «Եդինայա Ռոսիյա», այլև Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հետ, ինչը խոսում է Ծառուկյանի միջազգային հեղինակության մասին՝ որպես քաղաքական գործչի։
Այնպես, որ խելամիտ չէ Ծառուկյանի ներկայությունը ԱԺ-ում դիտարկել որպես զուտ գործարարի ներկայություն։
Կասկած չկա, որ տարվա վերջում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ծառուկյանն ու իր թիմը կստանան հանրության վստահության քվեն՝ ի հեճուկս որոշ «մութ» ուժերի հոխորտոցին։