Ծառուկյանը սեփականատեր լինելուց զատ՝ նաև հայաստանյան և միջազգային քաղաքական շրջանակներում ընդունված գործիչ է
ԲլոգԴավիթ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ լրատվականների կողմից անհիմն տեղեկություններ են սկսվել տարածվել, թե իբր Գագիկ Ծառուկյանի նման հեղինակավոր քաղքական գործիչը ալևս չպետք է ներկայացված լինի խորհրդարանում, որպես պատգամավոր: Սակայն սա ոչ միայն վիճելի, այլև՝ անընդունելի տեսակետ է:
Վարչապետի հայտարարություններից հետո, թե նոր խորհրդարանում այլևս տեղ չունեն գործարարները, սկսեցին վերջիններիս շարքին նաև Գագիկ Ծառուկյանին: Բայց ոչ ոք չի հասկանում, որ Գագիկ Ծառուկյանը պարզապես սեփականատերն է ու իր ով իր ձեռնարկությունների կառավարումը օրենքով նախատեսված կարգով հանձնել է հավատարմագրային ծառայություններին և անձամբ չի զբաղվում դրանց ղեկավարմամբ:
Իր ամբողջ խորհրդարանական գործունեության ընթացքում Գագիկ Ծառուկյանը ցուցադրել է, որ չի օգտագործում իր պաշտոնը անձնական նպատակների համար: Միշտ էլ իր անձնական կապերը, կապիտալը օգտագործել է, որպեսզի հնարավորինս շատ օգուտ բերի մեր պետականությանը:
Տրամաբանական է նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը առջևում ակնկալվող ընտրություններում գլխավորելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը։
Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական գործունեության արդյունքում այնքան մեծ հեղինակություն է ձեռք բերել, որ այսօր հասել նրան, որ ունի գործընկերային և փոխկապակցված հարաբերություններ ԵՄ պետություններում իշխող մի շարք կուսակցությունների հետ, Անգլիայի լորդերի պալատի և ՌԴ իշխող կուսակցություն՝ «Եդինայա Ռոսիայի» հետ: Եվ չմոռանանք, որ հենց նրա ջանքերով էր, որ ԵՄ-ից ժամանած պատգամավորները մեկնեցին Արցախ, իրավիճակին տեղում ծանոթանալու համար, որն ի չիք դարձրեց ադրբեջանական կեղծ քարոզչությունը՝ կապված Արցախի և նրա բնակչության հետ: