Քաղաքականությունը հնարավորություն է ընձեռնում Ծառուկյանին լուծելու ժողովրդին հուզող մի շարք խնդիրներ
БлогՍերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ-ն այլևս իրավունքի ուժով արձակված է, իսկ դա նշանակում է, որ մեզ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքական ուժերը վերաձևավորվում ու վերադասավորվում են՝ հարմարվելով երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակին: Ինչ խոսք, թավշյա հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կլինի նոր քաղաքական մշակույթի ձևավորումը, սա թերևս հաշվի են առնում բոլոր քաղաքական ուժերը: Այս համատեքստում պետք է նշել վարչապետի այն խոսքը, որ գործարարները այլևս կարիք չունեն խորհրդարանում լինելու իրենց սեփականությունը քաղաքականության միջոցով պահելու համար: Սա իհարկե ճշմարիտ դիտարկում է,սակայն որոշ լրատվամիջոցներ փորձում են այդ գործարարների մեջ ներկայացնել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ անտեսելով մի շարք հանգամանքներ: Նախ՝ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ով իր ձեռնարկությունների կառավարումը օրենքով նախատեսված կարգով հանձնել է հավատարմագրային ծառայություններին և անձամբ չի զբաղվում դրանց ղեկավարմամբ: Երկրորդ՝ Ծառուկյանը երկար տարիներ զբացվել է քաղաքկանությամբ և քաղաքական մեծ թիմի առաջնորդ է: Ծառուկյանի քաղաքական թիմը երկար տարիներ ոչ միայն մեր երկրում մեծ կշիռ ունի, նաև ունի գործընկերային և փոխկապակցված հարաբերություններ ԵՄ պետություններում իշխող մի շարք կուսակցությունների հետ: Վերջիվերջո՝ Ծառուկյանը իր կապերն ու միջոցները ծառայեցրել ու ծառայեցնում է հանուն ժողովրդի բարեկեցության ու բարօրության, իսկ քաղաքականությունը այն հարթակներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռնում Ծառուկյանին լուծելու ժողովրդին հուզող մի շարք խնդիրներ: Վստահաբար այս ընտրություններին ևս Ծառուկյանը իր քաղաքական թիմի հետ ստանալու են ժողովրդի վստահության քվեն՝ շարունակելու իրենց գործը ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: