Անիրազեկությունն ավելի կործանարար է, քան տգիտությունը
ԲլոգԱյն, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է և բավականին բարձր հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ, դա անվիճելի փաստ է: Նրա մի շարք գործարաններ ու ձեռնարկություններ կառավարման են հանձնված հավատարմագրային կազմակերպություններին: Այս ամենը շատ հստակ է, սակայն չգիտես ինչու շատերը դա չեն կարողանում կամ չեն ցանկանում ընկալել: Փոխարենը, Գագիկ Ծառուկյանին փորձում են նույնացնել այլ գործարարների հետ, որոնք խորհրդարան են մտնում ընդամենը իրենց նեղ անձնական շահերը սպասարկելու համար: Պարզ է, որ հարցն այստեղ ոչ թե անձին է վերաբերում, այլ հարցադրմանը՝ թե գործարարների ինչի՞ն է պետք զբաղվել քաղաքականությամբ: Անշուշտ, սեփական բիզնեսը խորհրդարանից ղեկավարելու նախկին իշխանավորների հիմնած վայ պրակտիկան է ստիպում նման հարցադրում անել, բայց վատն այն է, որ առանց մանրամանսերի մեջ խորանալու, ոմանք անհիմն սկսում են հոլովել նաև Գագիկ Ծառուկյանի անունը: Անշուշտ, դրանով փորձ է արվում Ծառուկյանի անունը կապել միայն գործարարության հետ, շրջանցելով նրա ունեցած քաղաքական կշիռը, իմիջը, դերն ու նշանակությունը քաղաքական կյանքում: Եվ զարմանալին այն է, որ որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ գործարարն ու սեփականատերը բոլորովին տարբեր կատեգորիաներ են: Եվ դրանք այնքան հեռու են միմյանցից, որ նույնիսկ չարժե անգամ կետ առ կետ թվարկել ու բացատրել: Ընդամենը ընդգծենք, որ այս քայլով ոչ թե սև քարոզչություն է իրականացվում մեկ անձի դեմ, ով միջազգային հարթակներում և Հայաստանում բավականին բարձր ժողովրդականություն է վայելում, այլ ի ցույց են դնում սեփական անիրազեկությունը, որն ավելի կործանարար է, քան տգիտությունը: