Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսության զարգացման երաշխավոր
ԲլոգՍյուզի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն հինգ տարի է ԱՄՆ-ում էի, եւ այստեղ գործելու միտք չունեի, ինձ հանգստի էի կոչել, բայց մոտ տասը ամիս առաջ պարոն Ծառուկյանի հետ քննարկում տեղի ունեցավ եւ արդեն յոթ ամիսների ընթացքում արեցինք այս ամենը: Համաձայնեցի առաջարկին Գագիկ Ծառուկյանի հայրենասիրական հոգեբանությունը հաշվի առնելով եւ ժողովրդի մասին նրա մտածելը, որովհետեւ ես ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ պարոն Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի, ես չեմ տեսել, եթե Դուք տեսել եք ներկայացրեք»: Սրանք սփյուռքահայ գործարար, Multi Solar ՍՊԸ գործադիր տնօրեն Զարեհ Բալասանյանի խոսքերն են, որոնք նա հնչեցրել է Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո:
Զարեհ Բալասանյանն առաջին խոշոր գործարարն ու ներդրողը չէ, որ Հայաստանում բիզնես գործունեության և խոշորամասշտաբ ներդրումներ իրականացնելու համար ոգեշնչվում է Գագիկ Ծառուկյանի հեղինակությամբ: Հեղինակություն, որ տարիների ընթացքում վեր է ածվել խոստումնալից բիզնես միջավայրի: Հայաստանն այսօր առավել քան երբևէ կարիք ունի արտասահմանյան ներդրումների, հատկապես այդ ներդրումները կարևորվում են, երբ կա Սփյուռքի մեր գործարարների հետ նմանատիպ ակտիվ համագործակցություն: Այս իմաստով, թե արևային էներգիայի արտադրությունը, թե այդ արտադրության ոլորտում ներդրումներ ներգրավվելը, մասնավորապես Սփյուռքում կայացած հայ գործարարների մասնակցությամբ, հերթական անգամ ցույց են տալիս Ծառուկյանի հեռատեսությունը տնտեսության ոլորտում: