Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը
BlogԷլլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդամենը մի քանի ամսից հանրապետությունը նշելու է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Այս առթիվ ժողովրդի կողմից իրավմամբ ամենայն հայոց բանաստեղծի կոչմանն արժանացած Թումանյանի հայրենի Դսեղ, մոտ 1 ամիս առաջ այցելեց Գագիկ Ծառուկյանը՝ ցանականալով ծանոթանալ հոբելյանական միջոցառումների կազմակերպան ընթացքին: Արդեն տեղում ծանոթանալով Դսեղի տուն-թանգարանի անբարեկարգ վիճակին, և խոստանալով, որ Մեծն բանաստեղծի հայրենի տունը հավուր պատշաճի պատրաստ կլինի 150-ամյակի տոնակատարություններին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացավ վերանորոգել նաև Դսեղի մարզադպրոցը, որը պարզապես անմխիթար վիճակում էր:
Ծանոթ լինելով Գագիկ Ծառուկյանի հայրենանվեր գործունեությանը և հայկական սպորտին նվիրվածությանը՝ Դսեղի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչը, մոտենում է Ծառուկյանին, և խնդրում աջակցել մարզադպրոցի վերանորոգմանը՝ մասնավորապես մարզադպրոցին պատուհաններ տրամադրելու մասով:
Մոտ մեկ ամիս անց Դսեղում երկակի տոն է՝ վերանորոգվել է ոչ միայն Թումանյանի տուն-թանգարանը, այլև ամբողջությամբ վերակառուցվել է Դսեղի մարզադպրոցը: Անմխիթար կառույցը լիովին հանձնվել է շահագործման՝ տեղադրվել են պատուհաններ, անցկացվել է ջեռուցման համակարգ, և երեխաները այլևս ստիպված չեն լինի ձմռանը պարապել ցելոֆաններով փակված և վառարանով տաքացվող սենյակում:
ՀԱՕԿ-ը, որը որդեգրել է սպորտի մասսայականացման ու առողջ ապրելակերպի քաղաքականություն, չէր կարող անտարբեր մնալ փոքրիկ, բայց հռչակավոր այս գյուղի փոքրիկների ճակատագրի հանդեպ: Մարզերում սպորտի զարգացման գլխավոր խոչընդոտը հենց համապատասխան մարզակառույցների բացակայությունն է, և, որքան էլ որ սպորտը մասսայական դարձնելու համար ՀԱՕԿ-ը տարեկան 16-17 միջոցառում է անցկացնում, սակայն հենց մարզադպրոցներն են, որ որոշիչ դեր են խաղում մարզիկներ կոփելու հարցում:
Ինչպես տեսնում ենք, այս հարցում ևս ՀԱՕԿ-ը իր բարձրության վրա է, և, վստահ ենք, որ հետագայում դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու՝ իրենց հաղթանակաները նվիրելով Հայաստանին, և ,ինչպես դսեղցի մարզիչը նշեց, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Ժամանակակից սպորտը հսկայական ինդուստրիա է, որը բազում թելերով կապված է տարբեր ոլորտների հետ։ Մշակույթը և սպորտը հավասարագույն արժեքներ են, որոնք պիտի համընթաց առաջ շարժվեն. թերագնահատել դրանցից որևէ մեկը՝ նշանակում է ազգերի միջազգային ընտանիքից մեկ քայլով Հայաստանին հետ թողնել: