Մեր մարզիկների և նրանց աջակիցների շնորհիվ է, որ այսօր հայկական դրոշը հաղթանակած ծածանվում է սպորտի աշխարհում
ԲլոգՍերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական սպորտը անխոս զարգացում է ապրում` ապացույցը մեր մարզիկների նվաճած մեդալներն են: Օրերս Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը հիանալի արդյունք գրանցեց` մենք ունեցանք մեդալներ, որոնց թվում նաև ոսկի:
Ինչ խոսք` սա մեր մարզիկների հետևողական, ծանր ու տքնաջան աշխատանքի արդյունքն է, սակայն չպետք է նաև թերագնահատել այն պայմանները, որոնք ստեղծված են մարզիկների համար, որպեսզի կարողանան հավուր պատշաճի մարզվել և այնքան ապահովված լինեն, որ իրենց ամբողջ ռեսուրսները կենտրոնացնեն միայն մարզվելու վրա: Հենց նման պայմանների առկայության պարագայում է հնարավոր լինում այսպիսի արդյունքի հասնել, որի ականատեսն էլ եղանք մենք բոլորս՝ ունենալով աշխարհի նոր չեմպիոն և փոխչեմպիոն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ որ նման պայմաններ մարզիկների համար ստեղծվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան կողմից: Թե ինչ ահռելի աշխատանք և ներդրումներ է կատարվել Գագիկ Ծառուկյանի կողմից տարիներ շարունակ սպորտի զարգացման գործում ավելորդ է անգամ խոսել:
Հենց սա է սպորտում հաջողության հասնելու գրավականը՝ ունենալ ուժեղ, աշխատասեր ու նպատակասլաց մարզիկներ և սրտացավ մարդիկ, ովքեր ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները մարզիկների համար: Մեր մարզիկների և նման մարդկանց շնորհիվ է, որ այսօր հպարտության զգացում ունենք, իսկ հայկական դրոշը հաղթանակած ծածանվում է ապորտի աշխարհում: