Սպորտում հաղթում է համերաշխությունը
ԲլոգՀայն իր բնույթով իր գործի նվիրյալ ազգ է, և յուրաքանչյուր ոլորտում քրտնաջան աշխատանքը հանգեցնում է էական ու լուրջ ձեռքբերման: Այս կոնտեքստում ակնհայտ է մեր մարզիկների հաջողություններն ու ձեռքբերումները վերջին տասնամյակների ընթացքում: Դեռևս անտիկ ժամանկերից Հին Հունաստանում անցկացվող օլիմպիական խաղերին մեր մարզիկները մասնակցություն են ցուցաբերել:
Վերջին տարիներին մեր հայորդիները՝ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը և այլք, ունեցել են բավականին շոշափելի հաջողություններ՝ նվաճելով աշխարհի և Եվրոպայի, ինչպես նաև օլիմպիական տասնյակ մեդալներ:
Խոսելով հայերնի սպորտի մասին չենք կարող մոռանալ և չխոսել մեր սպորտի նվիրյալի՝ Գագիկ Ծառուկյանի մասին: 2004թ-ից ստանձնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկը՝ Գ. Ծառուկյանը սկսեց արմատական բարեփոխումներ իրականացնել բոլոր ուղղություններով: Կարճ ժամանակում հիմնանորոգվեցին տասնյակ մարզաբազաներ Երևանում և մարզերում: Հանրապետության ամբողջ տարածքում տարիներ առաջ մեկնարկած մարզադպրոցների վերանորոգման ու վերակառուցման համալիր ծրագիրը լայն թափով շարունակվում է մինչև այսօր: Երևանից բացի Ծառուկյանը բավականին ներդրումներ է արել նաև ՀՀ այլ քաղաքներում՝ կառուցելով միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադպրոցներ:
Կարող ենք վստահաբար փաստել, որ այս բնագավառը չէր կայանա և չէին լինի նվաճումների այս հաջորդականությունը, եթե չլինին օլիմպիական կոմիտեի նախագահի և մեր մարզիկների փայլուն համագործակցություն՝ ուս ուսի տված հայ ժողովրդի պատիվը բարձր են պահում միջազգային ամենատարբեր արենաներում: