Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, գերազանց պայմաններում
ԲլոգՄիսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանի գրանցած հաջողությունը հպարտություն է բոլորիս համար՝ Հայաստանը ունի ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Այս հաղթանակը և՛ մարզիկի, և՛ նրա աջակիցների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ ինչքան կարևոր են մարզվելու համար բարենպաստ պայմանները, իսկ: Նման հնարավորություն ընձեռնվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից, ում անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանում էլ հենց մարզվում է Սիմոն Մարտիրոսյանը, իսկ թե ինչ արդյունքներ է գրանցում տեսանք մենք բոլորս:
Սակայն երեկվանից շահարկման առարկա է դարձել Ազատության ռեպորտաժը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ծանրամարտի մարզադահլիճից, որը գտնվում է անմխիթար վիճակում: Հենց այդտեղից է իր առաջին քայլերը սկսել ապագա աշխարհի չեմպիոնը: Այն որ մարզադպրոցը գտնվում է անմխիթար վիճակում իրոք ցավալի է, իսկ թե ով է պատասխանատու դրա համար կարծում ենք տրամաբանական է: Եվ առնվազն տարակուսելի է երբ որոշ լրատվականներ այս համատեքստում փորձում են շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը, պետական սեկտորի պարտականությունները փորձելով վերագրել անհատի: Կհարցնեք թե ինչու՞, դե դրան էլ պատասխանենք՝ շուտով արտահերթ ընտրություններ են և նման հարցերին քաղաքական երանգներ տալով որոշները փորձում են դիվիդենտներ շահել, բայց դե փորձը այդպես էլ փորձ կմնա: Չնայած այս ամենին բոլորը գիտեն թե Ծառուկյանը իր անձնական միջոցներով ինչքան աշխատանք է կատարել ու շարունակում է կատարել Հայաստանում՝ սպորտի զարգացման համար: Եվ եթե Ծառուկյանին տեղյակ պահեին մարզադպրոցի անմխիթար վիաճակի մասին, վստահաբար այն շատ արագ կվերանորոգվեր: Պարզ մի օրնակ՝ երբ Դսեղ կատարած այցելության ժամանակ Ծառուկյանին ասեցին, որ այնտեղի մարզադպրոցը ևս անմխիթար վիճակում է, Ծառուկյանը անմիջապես խոստացավ իր անձնական միջոցներով վերանորգել այն: Իսկ արդյունքում ընդամենը մի ամիս անց Դսեղը արդեն ունի վերանորգված մարզադպրոց: Այնպես որ նման մարդու անունը շահարկելուց առաջ ավելի լավ է ծանրութեթև անենք դեպի որ կողմ պետք է իրականում գնան ձեր մեղադրանքները: